Նորություններ

«Իրանի հետ կապը կտրելը շատ կարևոր է»․ թուրք մեկնաբան

16 / 09 / 2022

Թուրքական իշխանամերձ TGRT հեռուստաալիքի հաղորդավարը եթերում «բացահայտում է» Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նպատակները.

  • Ադրբեջանական բանակի նպատակը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։
  • «Զանգեզուրի միջանցքը» կտրելու է Հայաստանի կապը Իրանի հետ և միավորելու է թյուրքական աշխարհը։
  • Ադրբեջանական բանակը գտնվում է  Նախիջանից մի քանի ժամվա հեռավորության վրա։
  • Անհրաժեշտ է մեկ առ մեկ ռազմավարական բարձունքների նկատմամբ վերահսկողություն հաստատել։
  • Ալիևը ճիշտ է գնահատել իրավիճակը, օգտվել է ուկրաինական ճակատում Ռուսաստանի անհաջողություններից և ճիշտ պահին ձեռնամուխ եղել իր նպատակների իրականացմանը։
  • Ադրբեջանը մենակ չէ, վայելում է Թուրքիայի աջակցությունը։

Անհրաժեշտ է արձանագրել.

  • Ուղղակիորեն նշվում է, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։
  • Թուրքիայի համար ևս կենսական նշանակություն ունի չարաբաստիկ միջանցքի բացումը։
  • Ադրբեջանական բանակը այս պատերազմով նպատակ է հետապնդում Սյունիքի տարածքը հատելով՝ հասնել Նախիջևան և ուժով պարտադրել միջանցքի բացումը։
  • Միջանցքի բացումով Հայաստանը կզրկվի սահմանից հարևան Իրանի հետ, երկիրը  ամբողջությամբ կհայտնվի թշնամական շրջափակման մեջ, կդադարի գոյություն ունենալ որպես սուվերեն միավոր։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *