Նորություններ

ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող փաստաթուղթ ՄԱԿ-ում

31 / 01 / 2023

Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիմումը միջազգային հանրությանը՝ կցված ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված նամակին, տարածվել է որպես Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի փաստաթուղթ։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթի ներքո ենթադրվում է ՀՀ ներկայիս սուվերեն ամբողջ տարածքը։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությանը, այն հիմնադրվել է 2022թ․-ի օգոստոսի 3-ին  1989թ․-ին ստեղծված «Ադրբեջանի փախստականների միության» հիման վրա և որպես իր նպատակ հռչակում է «վերականգնել իրենց պատմական հայրենիքից վտարված ադրբեջանցիների իրավունքները»:

Փաստաթղթում իրենից ամբողջությամբ ներկայացնում է պատմական փաստերի խեղաթյուրում: Պատմական հայկական հողերը, այդ թվում՝ Սյունիքը, ներկայացվում են իբրև ադրբեջանական հողեր, որտեղից «արտաքսվել են այդտեղ դարեր շարունակ ապրած ադրբեջանցիները, ավերվել է պատմական ու մշակութային ժառանգությունը, փոխվել են տեղանունները»։

Փաստաթղթի վերջում, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պահանջում է «Հայաստանի կառավարությունից միջազգային գործընթացի շրջանակներում հնարավորություն ընձեռել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի» ՀՀ ներկայիս տարածք և խնդրում է ՄԱԿ անդամ երկրներին, ՄԱԿ-ի կազմակերպությանը և բոլոր այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին «աջակցել ներկայիս Հայաստանից վտարված էթնիկ ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տները»:

Ադրբեջանը հաջողություններ է արձանագրում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, սուվերեն տարածքի նկատմամբ իր ապօրինի տարածքային հավակնությունների լեգիտիմացման հարցում։ Այսօր արդեն ՄԱԿ-ի կողմից շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջան» արհեստածին եզրույթը, ինչը կոպիտ ոտնձգություն է ՀՀ ինքիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, սակայն, ոչ մի անգամ պետական մակարդակով  չեն արձագանքել Ադրբեջանի այս հավակնոտ հայտարարություններին, ինչն էլ թույլ է տալիս նրանց առավել համառորեն պայքարել Հայաստանի ամբողջական օկուպացիայի ուղղությամբ։ Իսկապես ինքնիշխան, ազգային պետություն ունենալու պարագայում նման պարբերաբար հնչեցվող սպառնալիքների ու հավակնությունների դեպքում կլիներ կոշտ արձագանք՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիք։ Սակայն դե-ֆակտո վարչակազմը նախընտրում է Հայաստանը դեպի վերջնական կործանում տանող «խաղաղությունն ու ժողովրդավարոթյունը»։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *