«Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ռազմական խռովության փորձ է անում ՌԴ-ում:
19:30
Այս պահի դրության Ռոստովին են մոտենում չեչենական «Ահմատ» (“Ахмат”) հատուկ ստորաբաժանումը:
16:00
Ըստ մամուլից ստացվող տեղեկությունների՝ «Վագների» ռազմական տեխնիկայի շարասյունը Լիպեցկի մարզով, M-4 մայրուղիով շարժվում է դեպի Մոսկվա։
15:10
ՌԴ ՊՆ «KA-52» ուղղաթիռը հարվածել է Վորոնեժի նավթամբարին և այլ թիրախների։
Շաբաթ երեկոյան ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված ողջ տեղեկատվությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից «Վագներ»-ի թիկունքում հրթիռային ռմբակոծությունների մասին «չի համապատասխանում են իրականությանը և տեղեկատվական սադրանք է»:
Ռուսաստանի ԱԴԾ քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածով՝ զինված ապստամբություն կազմակերպելու փաստի առթիվ։
Այժմ «Վագներ»-ի ուժերը գտնվում են Դոնի Ռոստովում և իրենց վերահսկողության տակ են վերցրել Հարավային ռազմական շրջանի (Южный военный округ) շտաբը:
ՌԴ ՊՆ-ն ավելի ուշ հայտարարեց, որ Կիևը, օգտվելով Պրիգոժինի սադրանքից, բրիգադներ է կենտրոնացնում Բախմուտի ուղղությամբ հարձակման համար:
ՌԴ ուժային կառույցները շրջափակել են «Վագների» գլխամասային շենքերը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում` վերցնելով իրենց վերահսկողության տակ։
Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարածքում, ինչպես նաև ՌԴ այլ շրջաններում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:
Բոլոր միջոցառումները հետաձգվել են: