Նորություններ

Ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

14 / 07 / 2023

Ձերբակալվել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը

Այս մասին հայտնում է վերջինիս փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։ Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քր.օր-ի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

Բալասանյանի փաստաբանը նշել է, որ վերջինիս մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ ու կապտուկներ։

Ձերբակալվել է նաև Բալասանյանի որդին՝ վարկը ոչ նպատակային օգտագործելու մեղադրանքով։

Հիշեցնենք` 2023թ–ի փետրվարի 14–ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ է հարուցվել Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։

Կարո՞ղ ենք այս միջադեպը որակել որպես քաղաքականապես մոտիվացված, ամենայն հավանականությամբ` այո:

Հիշեցնենք նաև, որ այս պահին Արցախում ընթանում է հանրահավաք Վերածննդի հրապարակում, որտեղ հնչող կոչերի մեծ մասն ուղղված է միջազգային հանրությանն ու ռուս խաղաղապահներին: Կա՞ն արդյոք կոչեր ուղղված ՀՀ դե ֆակտո իշխանություններին. ցավոք` ո՛չ: Մինչդեռ Արցախի օրհասական այս վիճակի համար մեկ մեղավորն ու պատասխանատուն հենց ՀՀ դե ֆակտո իշխանությունն է:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *