Նորություններ

Զանգեզուրի միջանցքն ավելին է, քան պանթուրքիստական նկրտում լինելը

13 / 07 / 2023

Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Tasnim»- ում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնություններին և այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»: Մասնավորապես հոդվածում ասվում է.

«Այժմ, ուկրաինական պատերազմի ֆոնին, մենք ականատես ենք լինում Թուրքիայի քաղաքականության փոփոխության մեկ այլ ոճի, որն իրեն ներկայացնում էր որպես մտերիմ Ռուսաստանին։ Վերջին օրերին հաղորդվեց, որ Թուրքիան համաձայնել է հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։ Այն նաև Ուկրաինային է հանձնել Ազովի զորքերի մի մասը: Դիրքորոշումների այս փոփոխության հետ մեկտեղ վերջին ամիսներին բարձրացվել է նաև Թուրքիայի՝ Ադրբեջանի Հանրապետության հետ կապվելու հարցը, ինչին դեմ է Իրանը։ Դրան դեմ արտահայտվողներն ասում են, որ եթե Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև կապը հեշտանա, ապա հարևանների կողմից Հայաստանի տարածքի լայն հատվածի օկուպացիայի նպատակ չի հետապնդվի։ Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի մատակարարումը, էլեկտրաէներգիայի հոսքը, տարանցիկ երթուղին և այլն, կարելի է հեշտությամբ հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի ինքնիշխանությունը, և դա սովորական բան է երկրների միջև։

Շատ հետազոտողներ զարմացած էին, թե ինչու են Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններն այդքան պնդում առնչվող կողմերի միջև լարվածության հնարավոր աճի մասին: Աստիճանաբար իրողությունները հայտնի դարձան, և փորձագետների ըմբռնումն այն է, որ Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետությանը կապող այս ընդարձակ հաղորդակցությունների հիմքում ընկած է մի քանի մտադրություն․ նախ Հայաստանը բաժանել երկու մասի, երկրորդը` անջատել Իրանն ու Հայաստանը՝ կտրելով կապը, որը սկիզբ է առել Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Երրորդ՝ դա կսահմանափակի Իրանի կապը արտաքին աշխարհի հետ, և այդ պահից ի վեր՝ մենք կսահմանակցենք 14 երկրի՝ 15-ի փոխարեն, և կխափանվի Իրանի Իսլամական Հանրապետության ազատ կապը Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և եվրոպական մայրցամաքի հետ։ Տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի: Իսկ ամենամտահոգիչը կլիներ սահմանին օտար երկրների առկայությունը։

Մեր հիմնավոր ենթադրությունն այն է, որ Ստամբուլի և Սինծիանի միջև կապի հաստատման հարցը, ավելին է, քան պանթուրքիզմ անունով երևակայական աշխարհի ձևավորումը նշանակելը: Հաշվի առնելով ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի կապերի շրջանակը` դա կհանգեցնի Իրանը հյուսիսից,  իսկ Ռուսաստանը՝ հարավից շրջապատող գոտու ստեղծմանը և ՆԱՏՕ-ի ազդեցության տարածմանը տարածաշրջանում։ Նախիջևանի ճանապարհի բացումը, փոխանակ զարգացնելու առևտուրն ու համագործակցությունը, կարող է պատճառ դառնալ, որ ՆԱՏՕ-ն և նրա որոշ անդամներ, որոնք դերակատարում ունեն այս հակամարտությունում, ճանապարհ հարթեն Իրանի հյուսիսով և Ռուսաստանի հարավով բոլոր ենթակառուցվածքներում և հաղորդակցություններում ավելի ակտիվ և լուրջ ներկայության համար»։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *