Նորություններ

Պղծել են Ցեղասպանություն վերապրածի շիրմաքարը

12 / 09 / 2022

Երեկ` սեպտեմբերի 11-ին, լուրեր տարածվեցին համացանցում, որ պղծվել են Ջերմուկ քաղաքի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ այլ կիսանդրիներ: Այս դեպքից օրեր առաջ` սեպտեմբերի 6-ին, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շերինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ հայտնում էր իր նախատատի` Եղիսաբեթ Յազիջյանի տապանաքարի պղծման մասին: Երաժիշտը, մասնավորապես, ասել է. «Ես շատ տխրեցի տեսնելով, որ մեծ մորս գերեզմանաքարը վանդալիզմի է ենթարկվել իմ վերջին այցելության ժամանակ: Դա արվել է ոչ թե թուրքերի կամ ադրբեջանցիների, այլ գլոբալիստ ապազգային հայերի կողմից, ովքեր պատրաստ են «անցած-գնացածը մոռանալ» և զրոյական պատասխանատվության ենթարկել Թուրքիային 1,5 միլիոն հայերի ցեղասպանության համար: Այս մարդիկ անամոթ են: Հայերը պետք է սովորեն հրեաներից. Նրանք երբեք նացիստների կոկորդը բաց չէին թողնի»:

1915թ. Ապրիլին, երբ կոտորած իրականացնողները մտել են Յազիջյանների տուն եւ յաթաղանով մորթել քրոջը, Եղիսաբեթն ուշագնաց է եղել: Նրան մահացածի տեղ են դրել և չեն գլխատել: Այդպես նա հրաշքով փրկվել է: Ընտանիքի գրեթե բոլոր տղամարդկանց սպանել են: Եվ այդ ժամանակ Եղիսաբեթը վերցրել է հոր հրացանն ու գնացել գրանցվելու ինքնապաշտպանության ջոկատում:

«Հայկական ալիք»-ը դեռևս երկու ամիս առաջ էր անդրադարձ կատարել վանդալիզմի աղաղակող դեպքերին և հավաքել պատերազմից ի վեր տեղի ունեցած վանդալիզմի դեպքերը մեկ հոդվածում: Հայաստանում ներկայումս, կարծես թե, սովորական մի բան է դարձել հուշարձաններ պղծելը` հատկապես այն հուշարձանները, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են հայ ինքնության հետ: Այրում են պատերազմի մասնակից զինվորների նկարներ, պղծում նրանց շիրմաքարերը, վանդալիզմի ենթարկում հոգևոր կոթողները… Եվ այս շարքը, փաստացի, շարունակվում է մինչ օրս: Իսկ արդյո՞ք հետևողական են պատկան մարմինները… Փաստը, որ նմանօրինակ դեպքերն ունեն շարունակական բնույթ, վկայում է, որ` ոչ:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *