ԱՄՆ-ի արտաքին օգնության ամենախոշոր ստացողն Իսրայելն է։ 1946 – 2023 թվականների ընթացքում ընդհանուր ծավալը կազմել է մոտ 263 մլրդ դոլար։
Դրանցից ռազմական և պաշտպանական կարիքների համար ուղղվել է 124 մլրդ դոլար։
2023 թվականին ԱՄՆ-ի կողմից Իսրայելի ռազմական ֆինանսավորման ծավալը կհասնի 3,8 մլրդ դոլարի՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից 2016թ. ստորագրված ամենախոշոր համաձայնագրի շրջանակներում՝ 10 տարվա համար 38 մլրդ դոլար:
Այս տարի 0,5 մլրդ դոլարի օգնությունն ուղղվել է երկրի հակահրթիռային պաշտպանությանը (ՀԱՄԱՍ-ի դեմ օգտագործված իսրայելական զինամթերքի համալրման համար, ինչպես դա եղավ 2021 թվականին)։
Իսրայելագետ Սերգեյ Մելքոնյան