Երեկ` սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ դե-ֆակտո վարչապետը: Ստորև առանձնացրել ենք նրա ելույթի կարևոր հատվածները` պարզաբանելով, թե ինչ ստորջրյաքարեր են թաքնված այդ տողերում, ինչպես նաև նշել այն, ինչ չի ասվել նրա կողմից, սակայն պետք է ասվեր:
Նախ, մի քանի անգամ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվեց «ագրեսիա», բայց ոչ երբեք «պատերազմ», որը ոչ թե բառախաղ է, այլ ենթադրում է միջազգային իրավական համապատասխան համաշար։
Նշվեց, որ սա «սահմանային կոնֆլիկտ» չէ, այն դեպքում, երբ պատերազմի առաջին իսկ օրըդե-ֆակտո իշխող կուսակցության կողմից եղել են նման հայտարարություններ։ Նման ոչ կոհերենտ և անլուրջ խմբակի ոչ մեկը միջազգային ասպարեզում, բնականաբար, լուրջ չի ընդունելու։
Այնուհետև ներքին տեղահանված անձանց (internally displaced persons) մասին չօգտագործվեց հենցայդ միջազգային իրավական տերմինը, փոխարենը կիրառվեց «տեղահանված»՝ իրավական ծանրաբեռնում չունեցող բառը։
Միջազգային իրավաղաքական աճուրդի դրվեց Հայաստանի տարածքը՝ այն սահմանելով «29800 կմ²»՝ այսինքն թշնամուն լռելյայն հանձնելով Տիգրանաշենը, հյուսիս-հարավ ճանապարհը, տավուշյան գյուղերն ու Ռուսաստան տանող մայրուղին՝ դրանով է՛լ ավելի մեծացնելով վերջինիս ախորժակը։ Խեղկատակության աստիճանի անպատասխանատվությամբ թշնամական երկրի նախագահից խնդրվեց մի քարտեզ, որտեղ Հայաստանը կա, այն դեպքում, երբ թշնամու քարտեզներում Հայաստան չկա։
Ապա ՀՀ դե-յուրե դաշնակցի հանդեպ հեռակա թունոտ ակնարկների ֆոնին՝ անհասցե կոչ արվեց վերացական միջազգային հանրությանը՝ դիտորդական առաքելություն ուղարկելուհայ-ադրբեջանական սահման։
Խղճուկ խոստովանություն արվեց, որ թշնամին բանակցություններին միակողմանիորեն պարտադրում է իր օրակարգը, չի ձգտում որևէ խաղաղության, պահանջում է միջանցք՝ ինքը հրաժարվելով ճանապարհներ տրամադրել Հայաստանին։
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» պետականաստեղծ իմաստ պարունակող արտահայտության փոխարեն կիրառվեց թշնամական օրակարգն սպասարկող «Լեռնային Ղարաբաղում ապրող հայեր» արտահայտությունը՝ դրանից բխող ամենաթշնամական հետևանքով, այն է` Արցախի հանձնում Ադրբեջանին։ Բնականաբար, ոչ մի խոսք չասվեց Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին, որ ներկայացվել է ընտրողներին դե-ֆակտո իշխող կուսակցության՝ 2021 թ․նախընտրական ծրագրում։
Մանիպուլյատիվ սուտ հնչեցվեց նաև, թե 2021 թ․-ին ժողովուրդն աջակցել է «խաղաղությանօրակարգին»։ Նախ՝ դա խաղաղության օրակարգ չէ, այլ նոր կապիտուլյացիայի, այդ թվում՝ Արցախի ու ՀՀ նորանոր տարածքների՝ թշնամուն հանձնելու օրակարգ, որին, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, Հայաստանի բնակչության մեծ մասը դեմ է։ Թարմ օրինակ՝ հունիսին հարցվածների 85.4% ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի նոր տարածքներ զավթել Հայաստանից, իսկ 83.3% դեմ է Արցախի բնակչությանն ազգային փոքրամասնության կարգավիճակով Ադրբեջանին հանձնելուն։