Նորություններ

Մեծ Բրիտանիան կարող է դադարեցնել Եվրոպայի գազամատակարարումը 

29 / 06 / 2022

Մեծ Բրիտանիան կդադարեցնի դեպի մայրցամաքային Եվրոպա էներգառեսուրսների մատակարարումը, եթե բախվի գազի պակասի խնդրին։ Մի շարք բրիտանական էներգետիկ ընկերություններ կոչ են արել կառավարությանը խուսափել նման քայլերից` ելնելով տնտեսության վրա հնարավոր բացասական հետևանքներից։

Ներքին շուկայում ռեսուրսների սուր դեֆիցիտի դեպքում Մեծ Բրիտանիան կդադարեցնի մատակարարումները Հյուսիսային ծովով դեպի Բելգիա։ Բրիտանական «National Grid» էլեկտրաէներգետիկ ընկերության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ամեն տարի վերանայում է մատակարարման պլանը, և նոր որոշումը կկայացվի՝ «ըստ հանգամանքները»։

Եվրոպական գազային ընկերությունները կոչ են արել Բրիտանիային շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ և զգուշացրել են երկկողմ միացման խողովակաշարի անջատման հետևանքների մասին։

Դեռևս մարտին Մեծ Բրիտանիան հրաժարվել է վճարել ռուսական գազի դիմաց ռուբլով` համաձայն նոր սխեմայի։ Գազպրոմբանկը, որի միջոցով պետք է կատարվեն վճարումները, գտնվում է բրիտանական սանկցիաների տակ։

«Հյուսիսային հոսքով» մատակարարումների կրճատման և ԵՄ երկրներում գազամուղի տեխնիկական սպասարկման հետ կապված խնդիրների ֆոնին անհանգստություններ կան՝ կապված հնարավոր էներգետին ճգնաժամի հետ։

Այս օրինակը միակը չէ և հստակ մատնացույց է անում Եվրոպայում գլուխ բարձրացնող էներգետիկ ճգնաժամը։ Սա հետևանք է ռուսական էներգետիկ արտահանողների վրա դրված պատժամիջոցների, որոնք փաստացի դարձել են «ինքնապատժամիջոցներ» Եվրոպայի համար։

Մեկ այլ կարևոր փաստ է այն, որ արդի հանգամանքներում տարբեր երկրների կողմից ձեռնարկվող միջոցառումները ոչ այլ ինչ են, քան միջազգային հարաբերությունների ռեալիզմի տեսության դասական օրինակ։ Նախկին աշխարհակարգը` հիմնված միջազգային իրավունքի վրա, չկա, փոխարենը կա աշխարհակարգ, որտեղ յուրաքանչյուրը փորձում է ըստ իր շահերի և ռեսուրսների թելադրել իր կանոնները։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *