Նորություններ

Թուրք հատուկջոկատայիններ ՀՀ սահմանին

18 / 01 / 2023

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քարիմ Վալիևը,  ցամաքային զորքերի հրամանատար Անվար Էֆոնդիևը և այլ բարձրաստիճան զինվորականները այցելել են Հայաստանի հետ սահմանին տեղակայված հատուկ նշանակության կոմանդոս և այլ զորամասեր և հետևել անձնակազմի ինտենսիվ լեռնային պատրաստություններին։

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած նկարի վրա կարել է նկատել, որ հայ-ադրբեջանական սահմանին անցկացվող  վարժանքներին մասնակցում են Թուրքիայի ԶՈՒ հատուկ նշանակության ուժերի զինվորականները։

Սա վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին կա թուրք զինվորականների ուղղակի ներկայություն և ներգրավվածություն ադրբեջանցի զինվորականների, այդ թվում՝ հատուկջոկատայինների մարտական պատրաստության մեջ։ «Մեկ բանակի» հայեցակարգը ակտիվորեն կյանքի է կոչվում, ինչի վկայությունն են և՛ թուրք գեներալ Բահթիյար Էրսայը նշանակվելը Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, և՛ վերջին տարվա ընթացքում 13 համատեղ զորավարժությունների անցկացումը, և՛ Արցախյան երրորդ պատերազմում  Ադրբեջանի ռազմական գործողությունները համակարգումը Թուրքիայի կողմից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեկնարկել են Հայաստանի սահմանի մոտակայքում՝ Կարսում, մեկնարկել են «Ձմեռ-2023» զորավարժությունները, որոնք կտևեն մինչև փետրվարի 2-ը։ Զորավարժություններին մասնակցում են Թուրքիայի և 8 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերը։ Թշնամական տանդեմը ակտիվորեն պատրաստվում է «Հայաստանից և Իրանից եկող սպառնալիքին դիմագրավելուն»։ Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, հաջողությամբ տապալեցին Հայաստանում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, չեն նախաձեռնում համատեղ վարժանքներ Իրանի հետ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *