Նորություններ

Գերիների հարցը կրկին աչքաթող է արվել

15 / 07 / 2022

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ըստ նախագահի կայքում տեղադրված հայտարարության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման, ականապատ տարածքների խնդրի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ Ադրբեջան Տ. Կլաարը մեկնել է Հայաստանից, որտեղ երկօրյա այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի, դե-ֆակտո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և դե-ֆակտո Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հետ:

Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ Ի. Ալիևը բարձրացրել է նաև «Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած հայրենակիցների» հարցը, մինչդեռ ՀՀ դե-ֆակտո վարչախմբի կողմից անդրադարձ չի կատարվել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին։ Հավելենք նաև, որ վերջին շրջանում ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում թշնամական երկրի նախագահը հետևողականորեն բարձրացնում է «անհետ կորած 4000 ադրբեջանցիների» հարցը։ Վերջին նման անդրադարձը եղել էր հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Ինչ վերաբերում է ՀՀ դե-ֆակտո իշխանություններին, ապա նրանք ոչ միայն հետևողական չեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված գերիների վերադարձի հարցում, այլև շահարկում են այդ հարցը՝ հօգուտ իրենց ներքաղաքական շահերի, օգտագործում այն որպես հասարակությանը մանիպուլացնելու միջոց և հաղթաթուղթ` ընդդիմության դեմ պայքարում, ինչպես դա արվեց 2021թ․-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *