Փաստերի ստուգում

Ստի հերքում․ Թուրքիան Հայաստանին սպառնացե՛լ է

19 / 01 / 2023

«Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին»,- օրերս հռչակեց դե-ֆակտո իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ կոմպրադորական մղում ունենալով արդարացնելու Հայաստանի թուրքական նվաճումը։ Առհասարակ բանավեճի ժամանակ երկար կարելի է խոսել փաստարկների ու եզրակացությունների մասին, բայց դա միայն այն պայմանով, եթե փաստարկի հիմքում ընկած փաստը ճիշտ է։ Ստորև կբերենք փաստեր, որ հերքում են սույն մերկապարանոց պնդման փաստականությունը։

  • «Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ: Թուրքիան մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցում է ցեղային ավանդույթների, հակամարտությունների շահարկման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար»,- հայտարարել է ՀՀ դե-ֆակտո վարչապետը 2020 թ․սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ամբիոնից։
  • «Թուրքիան վերադարձել է հարյուր տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար, բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին նրա էքպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք շարունակելու համար, և այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ»,- հայտարարել է ՀՀ դե-ֆակտո վարչապետը 2020 թ․ հոկտեմբերին՝ պատերազմի ժամանակ, ինչպես ռուսական, այնպես էլ ֆրանսիական լրատվամիջոցներին։
  • «Է՛յ, Հայաստա՛ն, խելքդ գլուխդ հավաքի՛ր։ Եթե շարունակես այս իմպերիալիստների դրդմամբ հարձակվել թյուրքերի, թուրք ազգի, Ադրբեջանի կամ Թուրքիայի վրա, իմացի՛ր, որ մեծ թուրք ազգի ուժը և հզորությունը բավարար է քեզ պատմության թատերաբեմից էլ, մեր աշխարհագրությունից էլ ջնջելու համար։ Թուրքը դա անելու համար ունի և՛ ուժ, և՛ կարողություն, այդ պատճառով խելքդ գլուխդ հավաքի՛ր»,- 2022 թ․ սեպտեմբերի 19-ին սպառնացել է Թուրքիայում իշխող Հանրապետական դաշինքի («Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում», «Մեծ միասնություն») մաս կազմող «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուսթաֆա Դեսթիջին։
  • «Փոխհատուցում պահանջելու միջոցով էլ նրանց (Հայաստանին – խմբ) անհրաժեշտ է պատին դեմ տալ»,- 2022 թ․ հոկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության ժամանակավորապես օկուպացված Հադրութի շրջանի Մեխակավանի հատվածում սպառնացել է Թուրքիայի ղեկավարը։
  • «Թուրքիան և Ադրբեջանը բաց կերպով սպառնում են Հայաստան պետությանը պատերազմով, հողերի գրավմամբ և ցեղասպանությամբ»,- արձանագրել է միջազգային «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը» 2022 թ․ տարեկան ամփոփիչ զեկույցում[1]։

Ընթերցողի ժամանակը խնայելու համար մենք կբավարարվենք զուտ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների տարիներով՝ չանդրադառնալով երրորդ հանրապետության այլ տարիների հնչած սպառնալիքներին, ԽՍՀՄ տարիներին Սփյուռքին ուղղված սպառնալիքներին և առաջին հանրապետության տարիներին։

Ներկայացված նյութը, այդ թվում՝ դե-ֆակտո վարչապետի խոստովանությունները լրիվ բավարար են հերքելու համար կոմպրադոր կապիտուլյանտականների սուտ պնդումը, թե իբր Թուրքիան երբեք Հայաստանին չի սպառնացել։

Էդգար Էլբակյան

[1] 2022 Year in Review, Newsfrom the past yearrelated to genocide and its

prevention,selected by the Lemkin Institute for Genocide Prevention, էջ 5, https://www.lemkininstitute.com/_files/ugd/391abe_a1289a8ec4e64d83af6bf90561a64a5e.pdf (հղվել և ներբեռնվել է 19.01.2023 թ․)։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *