Օգոստոսի 23-ին մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քարոզարշավը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24:00-ն։ Սեպտեմբերի 16-ը լռության օր է, իսկ սեպտեմբերի 17-ին կանցկացվեն ընտրությունները։
«Հայկական ալիք»-ը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, քաղաքապետի թեկնածուներին և նրանց կարգախոսներն՝ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված հերթական համարների։
1. «Հանրային ձայն» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Հանրային ձայնը քո ձայնն է» կարգախոսով:
2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ասե՛ք, կանե՛նք» կարգախոսով:
3. «Արդար Հայաստան» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նորայր Նորիկյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Վստահի՛ր, հավատա՛, փոխելո՛ւ ենք․․․» կարգախոսով:
4. «Հաղթանակ» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Մարդամոտ քաղաք» կարգախոսով:
5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նելլի Հարությունյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Երևանցու կամքով՝ հանուն Երևանի» կարգախոսով:
6. Հայաստանի եվրոպական կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Մաքուր Երևան․ մենք կատարում ենք Հայաստանի և Երևանի եվրոռեմոնտ» կարգախոսով:
7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Շարունակենք, որովհետև բոլորիս պետք է» կարգախոսով:
8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արման Ղուկասյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Դու կարո՛ղ ես» կարգախոսով:
9. «Հանրապետություն» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Իմ Երևանն ես․․․» կարգախոսով:
10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Սիրտդ տուր Երևանիդ» կարգախոսով:
11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Առաջ նոր շնչով» կարգախոսով:
12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Պայքարիր Երևան» կարգախոսով:
13. «Ապրելու երկիր» կուսակցություն
Կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է:
Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Փոխենք ապագան» կարգախոսով:
14. «Մայր Հայաստան» դաշինք
«Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է:
Դաշինքն ընտրություններին մասնակցում է «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով: