Նորություններ

Ադրբեջանը կրկին խոսում է 4000 անհետ կորածների մասին

23 / 08 / 2022

Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը պատրաստվում է հատուկ միջոցառում կազմակերպել անհետ կորածների միջազգային օրվա (օգոստոսի 30) կապակցությամբ:

Այդ մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը` «Լաչին: Նոր փուլ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում» խորագիրը կրող կլոր սեղանի շուրջ:

Ֆ. Շաֆիևը ևս մեկ անգամ շոշափել է ադրբեջանական պրոպագանդայի կողմից այդքան չարչրկված թեզը` Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4 հազ. ադրբեջանցիների մասին և նշել, որ «նախագահ Ալիևը մշտապես ուշադրություն է հրավիրում այս հարցի վրա տարբեր հանդիպումների ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք ևս մշտապես պետք է ուշադրության արժանացնենք այն»[1]:

Ադրբեջանական կողմը, մշտապես բարձրացնելով առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների հարցը, փորձում է ստեղծել զոհի կերպար միջազգային հանրության աչքերում` բարոյական իրավունք ձեռք բերելով ձգձգելու 44-օրյա պատերազմի հայ գերիների վերադարձի հարցը: Փորձում է նաև հավասարության նշան դնել իրենց և հայ գերիների միջև և, ինչու չէ, այդ ֆոնին փակել հայ գերիների հարցը և հանել այն օրակարգից առհասարակ: Մինչդեռ ՀՀ դե-ֆակտո վարչապետն ու դե-ֆակտո իշխանությունները վաղուց իրենք են օրակարագից հանել այդ հարցը: Եվ ի տարբերություն ադրբեջանական կողմի, չեն օգտագործում զանազան ատյաններն ու հարթակները գերիների հարցը բարձրացնելու համար: Այսօրվա դրությամբ գործադիրի մակարդակով ոչ մի իրական ջանք չի գործադրվում գերիների շուտափույթ վերադարձի հարցը լուծելու համար: Մինչդեռ այն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ենթակա պարտադիր կետերից է:

 

[1] Центр анализа международных отношений проведет мероприятие, посвященное без вести пропавшим азербайджанцам, https://apa.az/ru/vneshnyaya-politika/centr-analiza-mezdunarodnyx-otnosenii-provedet-meropriyatie-posvyashhennoe-bez-vesti-propavsim-azerbaidzancam-491053 (հղվել է 23.08.2022 թ.)

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *