«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ.» ծրագրի շրջանակներում կրկին վաճառքի է հանվում պետական գույքը: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դե-ֆակտո առողջապահության նախարարի զեկույցում մասնավորպաես նշվել է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոն, Հանրապետական անձավաբուժական կենտրոն, Վարդենիսի ստոմատոլոգիական կենտրոն ՓԲԸ-իրենց գործունեության ուղղությունը փոխելու և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ.» ծրագրից Նևրոզների կլինիկա ՓԲԸ ընկերությունը հանելու» մասին: Վերջինս պետք է միավորվի «Ավան» հոգեբուժական հաստատության հետ` որպես առանձին բաժին:
Վերը նշված նախաձեռնությունն իրականցվում է, ըստ պաշտոնական մեկնաբանման, առողջապահական ոլորտում ներդրումներ ապահովելու նպատակով: Սակայն թե ինչ ճակատագրի կարժանանան վաճառքի ենթակա շենքերը և թե կոնկրետ որ ծրագրի վրա են ուղղվելու վաճառքից ստացված միջոցները, հայտնի չէ: Կարելի է ասել, դե-ֆատկո կառավարությունը շատ հարմար տարբերակ է գտել հավելյալ գումարի գոյացման, քանի որ դեռևս այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստին դե-ֆակտո վարչապետը հայտարարեց, որ. «Հազարավոր օբյեկտներ, որոնք պետական են, չեն աշխատում ուղղակի կամ չօգտագործվելու պատճառով մաշվում են»: Եվ հենց նույն օրը կառավարությունը հաստատեց որոշման նախագիծ, ըստ որի՝ վաճառքի հանվեց«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով: Սակայն այսքանով գործընթացը չի ավարտվում: 2022 թ. ապրիլին մամուլում հրապարակումներ եղան, ըստ որոնց՝ կառավարությունը վաճառքի է հանել Երևանում և մարզերում Պաշտպանությաննախարարությանը պատկանող 72 միավոր անշարժ գույք, որի ցանկում են ՊՆ նախկին շենքը, զորամասեր, հեկտարներով հողատարածքներ, օդանավակայան, բուժվարչության մասնաշենքերիցմեկը, Ռազմական ոստիկանության Երևանի վարչության շենքը և այլ շինություններ։ Իսկ 2021 թ.-ի մարտի 28-ին Արմավիրի մարզի Արագած համայնք կատարած այցելության ժամանակ դե-ֆակտո վարչապետն արեց հայտարարություն, որ կա մի նախագիծ, ըստ որի նախատեսվում է Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի, ստացված գումարով էլ Երեւանից դուրս կառուցելակադեմիական քաղաք։Դրան հաջորդեց մայիսի 24-ին Երևանի ավագանու` 6 պոլիկլինիկաների շենքերն ազատելու որոշումը:
Երբ հետայաց ենք նետում դե-ֆակտո վարչապետի ընդդիմադիր ժամանակաշրջանին, տեսնում ենք, որ փաստորեն միշտ չէ, որ վերջինս դրական է վերաբերել պետական գույքի օտարմանը, ավելին մշտապես դեմ է արտահայտվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ.» ծրագրին` պարբերաբար անդրադարձ կատարելով դրան իր «Հայկական ժամանակ» մամուլում:
Մինչդեռ, 2018-2021 թվականներին մասնավորեցման գործարքներից շուրջ 984 մլն դրամի գումար էս տացվել, որն անհամեմատ գերազանցում է 2010-2017 թթ. ընկած ժամանակահտվածում ստացված գումարները:
Մասնավորեցումից ստացված գումարների կողքին դե-ֆակտո կառավարությունը նաև մեծացնում է ՀՀ արտաքին պարտքը, որը, ըստ տարբեր մասնագետների, ևս ուղղված է բյուջեի ծախսերը փակելու համար։
Սակայն տնտեսական դժվար իրավիճակի պայմաններում դե-ֆակտո իշխանությունները շարունակում են մեծածավալ ծախսերը, որոնք չունեն ոչ մի պետական կարևորություն՝ պատգամավորների աշխատավարձերի կրկնապատկում, նախարարների, պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների բազմապատկում, ինչպես նաև վերջիններիս համար գերթանկարժեք մեքենաների գնումը, չհիմնավորված արտասահմանյան գործողումները և այլն։