Նորություններ

ՌԴ կազմակերպում է շուշեցի Է. Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը

07 / 06 / 2022

ՌԴ մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ ս․ թ․ հունիսի 8-ից հուլիսի 10-ը Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանը կազմակերպում է ծնունդով շուշեցի հայ նկարիչ Էդմոնդ Պետրոսյանի նկարների ցուցահանդեսը։ Վերջինս կոչվում է «Էդմոնդ Պետրոսյան․առեղծվածներ Լեռնային Ղարաբաղից»։

«Որևէ գեղարվեստական կրթություն չստացած և վերջերս՝ 2019 թ-ին, Ստեփանակերտում հոգին ավանդած նկարչի աշխատանքները գտնվում են ռուսական թանգարանների հավաքածուներում»,- նշվում է ՌԴ մշակույթի նախարարության հայտարարության մեջ։

Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են հեղինակի շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ։

Նշենք, որ նախարարության կայքում հայտարարության հետ մեկտեղ զետեղված է հեղինակի աշխատանքներից մեկը՝ Ստեփանակերտից դեպի Դաշուշեն գյուղի և Շուշվա բարձունք բացվող տեսարանով։

Հավելենք, որ Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանը գտնվում է Մոսկվայի Նիկիտյան բուլվար 12ա հասցեում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *