Մշակույթ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

14 / 06 / 2023

Այսօր՝ հունիսի 14-ին, ծնվել է հայ ականավոր բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովան, ով իր հսկայական հետքն է թողել ոչ միայն իր հայրենի մշակույթի, այլև Անդրկովկասի ժողովուրդների՝ վրացիների և կովկասյան թաթարների երաժշտական մշակույթի վրա: Հետազոտողների տվյալների համաձայն՝ Սայաթ-Նովան գրել է ավելի քան 34 երգ վրացերենով, 60-ը՝ հայերենով, 115-ը՝ թյուրքերենով։ Հենց այս փաստը առիթ է տվել մեր արևելյան հարևաններին պատմությունը հերթական անգամ կեղծելու համար։ Այսպես, ռուսական մեծ հանրագիտարանում հայտնվել է ադրբեջանցի վայ-հետազոտող Ա.Բաղիրովի հոդվածը Սայաթ-Նովայի մասին, որտեղ նա կանխամտածված կերպով զրկում է բանաստեղծին հայկական ծագումից և ընդհանրապես հայկական երաժշտական ժառանգությանը պատկանելուց:

Այս հոդվածի դեմ ռուսական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր Սերգեյ Կրավցին ուղղված պաշտոնական նամակով հանդես է եկել հայտնի գրականագետ, Սայաթ-Նովայի ստեղծագործական գործունեությունը հետազոտող Հենրիկ Բախչինյանը:

Սայաթ-Նովայի կենսագրությունն ու ծագումը, ում իրական անունը Հարություն Սայադյան է, հայտնի են մի քանի աղբյուրներից, և ոչ միայն հայկական։ Մասնավորապես, ՌԴ Կայսերական գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ վրաց իշխան Թեյմուրազ Բագրատիոնին գրել է, որ Սայաթ-Նովան ծնունդով Սանահինից էր՝ Վրաստանում բնակվող հայ իշխան Գեորգիի կալվածքի գյուղից։ Բանաստեղծի հայրը հալեպահայ Կարապետ Սայադյանն էր։ Նրա ընտանիքը բնակվում էր Թիֆլիսի հայկական շրջանում՝ Հավլաբարում։ Կնոջ անունը Մարմար էր, իսկ որդիները կրում էին հայկական Օհան և Մելիքսեթ անունները։

Աքսորի տարիներին Սայաթ-Նովան Ստեփանոս անունով ծառայել է Իրանի Հենզելի հայկական եկեղեցում, ապա՝ Կախում որպես ծխական քահանա: Իսկ կնոջ մահից հետո՝ 1768 թ. եղել է վարդապետ Հաղպատում։ Բանաստեղծը նահատակվել է հայկական եկեղեցու շեմին՝ 1795 թվականի սեպտեմբերին՝ Աղա-Մահմեդ Խան Ղաջարի արշավանքի օրերին հայ հավատքից հրաժարվելու պահանջին չենթարկվելու համար։

Հետաքրքրական է, որ ադրբեջանցի և թուրք կեղծարարները, հնչեցնելով իրենց հավակնությունները հայ աշուղի և նրա ստեղծագործական ժառանգության նկատմամբ, մինչ օրս չեն եկել ընդհանուր հայտարարի աշուղի անվան շուրջ: Եթե Բաղիրովի մոտ Սայաթ-Նովան ներկայանում է որպես «Հարութ Սեյիդ», ապա Ադրբեջանի աշուղների միավորման նախագահ, ոմն Մեգարրամ Քասըմլը բանաստեղծին անվանում է մե՛կ «Սեյաթ Նավա», մե՛կ «Սայաթ Նավա»:

Հետաքրքրական է, որ ադրբեջանցի և թուրք կեղծարարները, հնչեցնելով իրենց հավակնությունները հայ աշուղի և նրա ստեղծագործական ժառանգության նկատմամբ, մինչ օրս չեն եկել ընդհանուր հայտարարի աշուղի անվան շուրջ: Եթե Բաղիրովի մոտ Սայաթ-Նովան ներկայանում է որպես «Հարութ Սեյիդ», ապա Ադրբեջանի աշուղների միավորման նախագահ, ոմն Մեգարրամ Քասըմլը բանաստեղծին անվանում է մե՛կ «Սեյաթ Նավա», մե՛կ «Սայաթ Նավա»:

Նշենք, որ Ադրբեջանը նաև կեղծում է տարածաշրջանի այլ ժողովուրդների պատմությունը. օրինակ՝ յուրացնում է պարսկական գրականության դասական, միջնադարյան Արևելքի խոշորագույն պոետներ Նիզամի Գյանջևիին և Ֆիզուլիին։

Ինչպես տեսնում ենք, մեր պատմական հողերի բռնազավթման հետ մեկտեղ մեր թշնամիները փորձում են ջնջել մեր ազգային դիմագիծը և իրենց վերագրել այն ամենն ինչ մեզ է պատկանում: Եվ միայն մեզանից և մեր հետևողականությունից է կախված մեր վայ-հարևանների կեղծարարության փորձերի ձախողումը: Այնուամենայնիվ, չնայած հայկական ժառանգությունը յուրացնելու փորձերին, հայ ականավոր աշուղի անունը ոսկե տառերով գրվել է Հայաստանի և տարածաշրջանի պատմության մեջ, և նրա երգերը կազմում են մեր երաժշտական ինքնության հիմնաքարերից մեկը։

Հեղ.` Էլեոնորա Սարգսյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *