Նորություններ

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ առաքելության մեկնարկին

21 / 02 / 2023

Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մենք արձանագրում ենք Եվրամիության և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ամեն կերպ ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում, և մենք այդ փորձերում տեսնում ենք բացառապես աշխարհաքաղաքական ֆոն՝ հեռու Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։ Ամեն ինչ արվում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և նրա պատմական դերը, որպես անվտանգության գլխավոր երաշխավորի, թուլացնելու համար: Բաքվի այս նախաձեռնության վերաբերյալ հրապարակայնորեն արտահայտված բացասական գնահատականներն անտեսվում են»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 20-ին, մեկնարկել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում, Եղեգնաձորում բացվել է առաքելության գլխավոր շտաբը։ Ելնելով իր նավթագազային շահերից՝ ԵՄ-ն փորձում է փոխել տարածաշրջանի անվտանգային պատկերը՝ ներդնելով անվտանգային համակարգի սեփական մոդելը։ էներգետիկ սուր կարիքներ ունեցող ԵՄ երկրների համար սա առաջին հերթին կարևոր է Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու, ապա՝ Կենտրանական Ասիա մուտք գործելու համար։

Ինչ վերաբերում է Բաքվի արձագանքին, սա ապացուցում է ՀՀ դե-ֆակտո վարչապետի հայտարարության ստահոդ բնույթը, համաձայն որի ԵՄ առաքելությունը տեղակայվում է Հայաստանում, քանի որ պաշտոնական Բաքուն որպես սպառնալիք է դիտարկում ռուսական կոնտինգենտի տեղակայումը Հայաստանում: Հաշվի առնելով նաև այն, որ առաքելությունը ադրբեջանական ագրեսիան զսպելու մանդատ չունի կարող ենք միանշանակորեն պնդել, որ սա Արևմուտքի հեռահար ծրագիրն է Հարավային Կովկասում իր դիրքերը ամրապնդելու ուղղությամբ:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *