Նորություններ

Պատերազմ vs աղքատ երկրներ. ու՞ր են ուղղվում Արևմուտքի գումարները

21 / 02 / 2023

Փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձով։ «Հայկական ալիքը» ներկայացնում է ՌԴ նախագահի ելույթի ուշագրավ կետերը։

  • Որքան ավելի հեռահար արևմտյան համակարգեր մատակարարվեն Ուկրաինային, այնքան ավելի հեռու Ռուսաստանը ստիպված կլինի մղել սպառնալիքը իր սահմաններից։
  • Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պատերազմների արդյունքում, որոնք ԱՄՆ-ը սանձազերծել է 2001թ․-ից ի վեր, զոհվել է շուրջ 900 հազ․ մարդ, ավելի քան 38 մլն․-ը դարձել են փախստական։
  • Աշխարհի ամենաաղքատ պետություններին օգնության համար G7 երկրները տրամադրել են 60 մլրդ․ դոլլար, մինչդեռ պատերազմի վրա ծախսել են ավելի քան 150 մլրդ․ դոլլար։
  • Ոչ մի երկիր արտասահմանում չունի նման թվով ռազմաբազաներ, ինչպես ԱՄՆ-ը․ դրանք հարյուրավոր են, ամբողջ մոլորակը ծածկված է դրանցով։
  • ԱՄՆ գործողությունների համատեքստում, Ռուսաստանը կասեցնում է իր մասնակցությունը, սակայն դուրս չի գալիս «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման հետագա միջոցառումների մասին» պայմանագրից։
  • Միացյալ Նահանգները քանդում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգի հիմքերը՝ աշխարհը ամերիկյան ձևով կառուցելու համար։

Այն, որ Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, ահռելի գումարներ է ծախսում Կիևին անդադար սպառազինություններ մատակարարելու համար, իսկ համաշխարհային հումանիտար խնդիրները, այդ թվում՝ վերջերս Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար տրամադրում է չնչին և աղետի մասշտաբներին միանգամայն անհամապատասխան օգնություն, ևս մեկ անգամ ապացուցում է իբրև թե մարդու իրավունքների ու ազատությունների, անվտանգության համար պայքարելու արևմտյան հայտարարությունների սնանկությունը։

Արևմուտքը որևէ ջանք չի խնայում Ռուսաստանի շուրջ հնարավորինս շատ լարվածության օջախներ ստեղծելու համար։ Դրա ապացույցներից է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, որը որևէ լծակ չունի իսկապես տեղում անվտանգային իրավիճակի մեջ փոփոխություն մտցնելու և բնակչությանը պաշտպանելու, հետևաբար հետապնդում է մեկ նպատակ՝ հավելյալ գրգռիչ հանդիսանալ Ռուսաստանի սահմանների մոտ։ Վերջերս տեղի ունեցած Մյունխենյան համաժողովում ևս արևմտյան առաջնորդների ելույթներում, խոսելով Ռուսաստանի «նեոգաղութային քաղաքականության դեմ պայքարելու» անհրաժեշտության մասին, կարմիր թելով անցնում էր արևմտյան ազդեցության գոտին ընդլայնելու գաղափարը: Մեր պարագայում, ցավոք սրտի, դա տեղի է ունենում մեր կենսական շահերը ոտնահարելու հաշվին:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *