Նորություններ

Ի՞նչ է ասել Վ․ Պուտինը ճնշված ժողովուրդների թալանի մասին

22 / 07 / 2022

Հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության» կազմակերպած «Ուժեղ գաղափարներ նոր ժամանակի համար» ֆորումին։ «Հայկական ալիքը» ներկայացնում է ՌԴ նախագահի բացման ելույթի հիմնական թեզերը։

● Ներկայումս աշխարհում տեղի են ունենում հեղափոխական բնույթի տրանսֆորմացիաներ, ընթանում է ներդաշնակ, ավելի արդար, սոցիալական ուղղվածություն ունեցող և անվտանգ աշխարհակարգի սկզբունքների մշակում՝ որպես այլընտրանք գոյություն ունեցող միաբևեռ աշխարհակարգին, որը արգելակում է քաղաքակրթության զարգացումը։
● Լիակատար գերիշխանության, այսպես կոչված` «ոսկե միլիարդի» մոդելը անարդար է, հիմնված է բացառիկության պատրանքի վրա, իսկ իրականում բաժանում է մարդկանց առաջին և երկրորդ տեսակների և այդ պատճառով իր բնույթով ռասիստական և նեոգաղութատիրական է։ Այդ մոդելն իր ներկայիս դիրքը գրավել է Ասիայում և Աֆրիկայում այլ ժողովուրդների թալանի հաշվին։
● Պատմության մեջ նոր դարաշրջան է սկսվում․ միայն իսկապես ինքնիշխան պետությունները կարող են ապահովել աճի մեծ դինամիկա, դառնալ զարգացման մոդել, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ բարձրագույն նպատակ։
● Ինքնիշխանությունն ազգային զարգացման ազատությունն է, դրա կարևորագույն բաղադրիչը պատասխանատու, գործունյա, ազգային մտածելակերպ ունեցող քաղաքացիական hասարակությունն է։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.