Ինֆոգրաֆիկա

ՀՀ բնակչությունը դժգոհ է դե-ֆակտո իշխանություններից

11 / 05 / 2023

Վերջերս լայն շրջանակների համար հասանելի դարձավ «IRI» (International Republican Institute) կենտրոնի կատարած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները: Հարցումն ընդգրկում է 2023 թ.-ի հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածը:

Արդյունքներն ընդգրկում են հարցերի բավականին լայն սպեկտր` սկսած դաշնակիցներից, ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության ձախողումներից, վերջացրած մամուլի և խոսքի ազատության վերաբերյալ հարցերով:

«Հայկական ալիք»-ն առանձնացրել է հարցերից մի քանիսը: Այսպես առաջին նկարում հարցմանը, թե «որո՞նք են հիմնական խնդիրներրը, որոնք առկա են այսօր Հայաստանում», հարցվածների 44%-ը որպես առաջին պատասխան նշել է «ՀՀ անզգային անվտանգության և սահմանային խնդիրները» և ընդամենը 8%-ն է նշել տնտեսությունն ու գործազրկությունը:

Ապա երկրորդ նկարում կարող ենք համեմատության մեջ տեսնել, թե 2018 թ.-ից մինչ օրս ինչպես է փոխվել ՀՀ ԶՈՒ-ի աշխատանքով բավարարվածության ցուցանիշը: Այսպես, եթե 2018 թ.-ի հոկտեմբերին դրական պատասխան տվածները կազմում էին 81%, իսկ 2019 թ.-ի հոկտեմբերին 91%, ապա 2023 թ.-ի մարտի դրությամբ դրական պատասխան են տվել հարցվածների 40%-ը, իսկ բացասական` 59%-ը: Նույն կերպ եթե 2021 թ.-ի մայիսին հարցվածների 41%-ը դրական է պատասխանել բանակի ղեկավարության աշխատանքի վերաբերյալ հարցին, ապա 2023 թ.-ի մարտին հարցվածների 74%-ը տվել է բացասական պատասխան:

Գալով ՀՀ դե-ֆակտո կառավարության տապալումներին` հարցին, թե «ո՞րն է կառավարության ամենամեծ ձախողումը վերջին 6 ամիսների ընթացքում» հարցվածների 15%-ը նշել է «Լաչինի միջանցքի փակ լինելը», որին 9%-ով հաջորդում է «Ղարաբաղյան հարցի տապալումը», ապա 8%-ով «ՀՀ ազգային անվտանգության և սահմանային խնդիրները» և 7%-ով «տարածքային կորուստները»: Այսինքն, կարող ենք ասել, որ հայ հանրությանը մեծապես անհանգստացրած խնդիրները հենց այս 4-ն են և ոչ բնավ սոցիալական ապահովությանը վերաբերող կամ այլ տնտեսական հարցեր:

Նույն կերպ հարցին, թե «հետևյալ ոլորտները ո՞ր ուղղությամբ են զարգացել վերջին 6 ամիսների ընթացքում», «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ քաղաքականություն»-ն ընտրածների 69%-ը նշել է, որ այն հետընթաց է ապրել:
Այսպես, արդեն քանիերորդ անգամ հանրային կարծիքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայ հանրությունն ամենևին էլ անտարբեր չէ ՀՀ անվտանգության և Արցախի հարցի նկատմամբ: Շատ դեպքերում ինֆորմացիոն վակուումի պատճառով կա հավաստի տեղեկատվության բացակայություն մարդկանց մոտ, սակայն դրանով հանդերձ մարդիկ շարունակում են մտահոգ մնալ Արցախի ճակատագրով, ՀՀ ազգային անվտանգության ճակատագրով:

Երբ հաճախ քարոզչություն է հնչում, որ մարդկանց այս ամենը չի հուզում, կամ մարդիկ միայն կենցաղային խնդիրներով են անհանգստացած, անհրաշեշտ է հասկանալ, որ ա) այդ քարոզչության նպատակը հաճախ հուսահատություն սփռելն է, համոզելը, որ բոլորը վաղուց հաշտվել են այս իրականության հետ կամ նույնիսկ կողմ են կատարվողին, բ) ազգային դաշտում չկա հստակ պատկերացում ՀՀ բնակչության տրամադրությունների մասին, իսկ դրա ուսումնասիրությունը շատ կարևոր է, հասկանալու համար, թե ինչպես կարելի է աշխատել մարդկանց հետ և գ) շատ հաճախ այս ամենը հասու չի լինում նաև մեր դաշնակիցներին, որոնք հակված են կարծելու, որ եթե դե-ֆակտո վարչապետը վերընտրվել է 2021 թ.-ին և այժմ չկա լայն հանրային ընդվզում կատարվողի դեմ, ապա հայ ժողովուրդը կողմ է կատարվողին և դե-ֆակտո վարչապետը լեգիտիմ է:

Այս բոլո միֆերը կոտրելու համար առավել քան կարևոր է նման տվյալների լայնորեն տարածումը հանրության և փորձագետների շրջանակներում:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *