Նորություններ

Դե-ֆակտո վարչապետը գոհ է բանտերի կիսադատարկությունից

01 / 07 / 2022

Հուլիսի 1-ին ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար»,- նշել է դե-ֆակտո վարչապետը:

Այս ենթադրյալ «ձեռքբերման» մասին հայտարարության հենց նախորդ օրը՝ հունիսի 30-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում 84 օր տևած հացադուլից մահացել է քաղաքացի Ա․ Մ․-ն։ Քաղաքացին հացադուլ էր հայտարարել առանց իր ներկայության դատարանի վճիռ կայացնելու և դատավճռի հետ համաձայն չլինելու պատճառով։

«Ամեն քրեական գործի հետևում մի մարդկային ողբերգություն» տեսնող դե-ֆակտո վարչապետի և իր կառավարության կողմից կարծես թե մոռացության են մատնվում այսօրինակ մահվան դեպքերը։ Հիշեցնենք, որ 2019 թ.-ի հունվարի 26-ին «Նուբարաշեն» ՔՀԿ-ում մահացել էր haynews.am կայքի պատասխանատու 50-ամյա Մհեր Եղիազարյանը, որը համարելով, որ ի սկզբանե իր դեմ տարվում է ուղղորդված քննություն, հրաժարվել էր մասնակցություն ունենալ այդ գործընթացին և 44-օրյա հացադուլի էր անցել՝ ներկայացնելով կոնկրետ պահանջներ, որոնք այդպես էլ մնացել էին անկատար: Մեկ այլ դեպք գրանցվել էր 2021 թ․ հոկտեմբերին «Արմավիր» ՔՀԿ-ում։ Կալանավոր ֆրանսահայ Ա․ Սաֆարյանը մի քանի օր դժգոհել էր, որ սիրտը ցավում է, ավելին՝ նրա խցում գտնվող անձինք ասել էին, թե բժիշկ են կանչել, չի եկել: Կալանավորը մահացել էր անօգնական վիճակում։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *