Հայկական նախագիծ, Նորություններ

Քաղաքական հետապնդում «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանի դեմ

05 / 12 / 2023

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ռեպրեսիոն ապարատը հասել է Բրյուսովի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, «ՀայաՔվեի» նախաձեռնող խմբի անդամ Ցոլակ Ակոպյանին։

Դեկտեմբերի 1-ին Ց. Ակոպյանին փորձել են կալանավորել, սակայն նրա պաշտպանների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ դեռևս սահմանափակվել են «վարչական հսկողություն» կիրառելով։ Ց․Ակոպյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա, լինելով ֆակուլտետի դեկան, բացակա դասախոսի փոխարեն ինքն ընդունել է քննությունները և գնահատել ուսանողի իր ստորագրությամբ, իր անունով, ինչը հանցագործություն որակելն անհեթեթություն է։

Ակհնայտ է, որ քաղաքական գիտությունների թեկնածու Ց․Ակոպյանի դեմ այս անհեթեթ հետապնդումը պայմանավորված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելու «Հայաքվե» օրինագծի նախաձեռնող խմբի անդամ լինելու հետ։ Նշենք, որ դեկտեմբերի 4-ին այդ օրինագիծը քննարկվելու է ԱԺ-ում։ Այս առիթով կոչ ենք անում «Հայաքվեին» մասնակցած և չմասնակցած բոլոր քաղաքացիներին սատարել Ց․Ակոպյանին, չհանդուրժել ակնհայտորեն քաղաքական աստառ ունեցող այս հետապնդումները։

Ց․Ակոպյանի բոլոր գործընկերներին՝ ռեկտորներին, պրոռեկտորներին, դեկաններին, ամբիոնների վարիչներին և դասախոսներին, կոչ ենք անում ձայն բարձրացնել ի պաշտպանություն իրենց գործընկերոջ։ Ց․Ակոպյանի նախկին ուսանողներին հորդորում ենք անմասն չմնալ Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության համար պայքարից՝ որպես դրա կարևոր բաղադրիչ հրապարակայնորեն աջակցելով իրենց դասախոսին։ Հայաստանում գործող միջազգային, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել այս գործը, հատկապես, որ այն կապված է «Հայաքվե» ուղիղ ժողովրդավարական նախաձեռնության հետ։ Դատարաններին հորդորում ենք վերջ տալ Արցախը հանձնող, Հայաստանն աղետի տանող բռնապետական համակարգի ապօրինի հրահանգները կատարելուց։

Հայտարարությունը բաց է ստորագրելու համար։ 

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ 

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն  

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք ՀԿ  

«Քաղաքական հայ» ակումբ  

Դիվանագիտական նախաձեռնությունների կրթական հիմնադրամ    

«Ազգությունս՝ Հայ» նախաձեռնություն  

«Որդիների կանչ» ՀԿ  

«Զինվոր» ՀԿ  

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ  

«Ճառագայթ» ձախ ակումբ

 

Related Posts