Նորություններ

Հայաստանում կա 50 քաղբանտարկյալ

06 / 06 / 2022

«Դիմադրության» շարժման մեկնարկից ի վեր՝ ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 2100 մասնակից բերման է ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժանմունքներ։ Սրա մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է «Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս նաև նշել է, որ իրական բերման ենթարկվածների թիվն ավելի շատ է` մոտ 2500 հոգի, սակայն նրանց մի մասը չի ենթարկվել փաստաթղթավորման։

Ի. Սաղաթելյանի էջում նաև նշվում է, որ ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 քաղաքացիներ, որոնցից 24-ը կալանավորվել են։ Այս պահին դատարանները քննում են կալանքի միջնորդությունները։

Հավելենք, որ Ոստիկանության տեղեկության համաձայն՝ մայիսի 30-ի դրությամբ կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել 111 անձ։

Հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական ուժերը դիմել են հատուկ միջոցների` կիրառելով լուսաձայնային նռնակներ «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ։ Սրա մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։ Ոստիկանության բռնի գործողությունների արդյունքում եղել են տուժածներ։ Նրանց վերաբերյալ հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ Հայտարարությունում նշվում է, որ 60 հոգի տուժել է։

«Դիմադրության» շարժման անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը եզրափակվում է ևս մեկ կարևոր նկատառմամբ, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կան մոտ 50 քաղբանտարկյալներ` ներառյալ միչև շարժումը կալանավորվածները։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *