Հայկական ալիքի «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՊՈԴԿԱՍՏԻ» հինգերորդ թողարկման մեջ «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիրներ քաղաքագետ Էդգար Էլբակյանը, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը և կովկասագետ Կարեն Իգիթյանը անդրադառնում են անցնող օրերին Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր իրադարձություններին, որոնց ազդեցությունն ուղղակի կամ անուղղակի տարածվում է մեր կյանքի ու ապրելակերպի վրա։
Այս թողարկման մեջ անդրադառնում ենք Ֆրանսիայում 1940-1944 թթ. իշխած Վիշիի կառավարությանն ու պարզաբանում, թե ինչու Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը նոր տիպի Վիշիի կառավարություն է և ինչ է դա նշանակում։