«Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, և այդճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը»։
Այսօր Արցախյան առաջին պատերազմի հերոս, ՀՅԴ անդամ, ԼՂՀ ՊԲ մայոր Պետրոս Ղևոնդյանի ծննդյան օրն է։
Պետրոս Ղևոնդյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին ՀԽՍՀ Նաիրիի շրջանիՊռոշյան գյուղում։
Սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։
Հերոսը եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, հայրենի Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների և ԼՂՀ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմական գործողությանը։
Զոհվել է 1994 թվականի փետրվարի 14-ին Քարվաճառում, երբ օգնություն է ցույց տվել վիրավոր զինակցին։
Ղևոնդյանի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին ռադիոֆիզիկայի ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակար գդպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։
1996 թվականին հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ Նույն թվականին պարգևատրվել է նաև Արիության մեդալով։ Ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան։ 2000 թվականինստացել է Արցախի հերոս կոչում։