Վարչակարգը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց ոչնչացնում է դրա բոլոր բաղադրիչները։ Փաշինյանի վարչակարգի օրոք և նրա գործողությունների արդյունքում բանակը ջախջախվեց, Արցախը հանձնվեց, Հայ Առաքելական Եկեղեցին ենթարկվում է իշխանական մամուլի ճնշմանը, դադարեցվեց Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման քաղաքականությունը, հայկական ազգային սիմվոլիկան դավաճանվեց (դե ֆակտո վարչապետի ելույթը Արարատից և Հայաստանի զինանշանի վրա հայկական պատմական թագավորությունների խորհրդանիշներից հրաժարվելու մասին), պետական պարտքը կրկնակի աճեց, տարածքը կրճատվեց, հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ դարձան փախստական։
Փաշինյանի ռեժիմը խոսում է տարածաշրջանին ինտեգրվելու անհրաժեշտության մասին, բայց նկատի ունի ոչ թե Իրանը կամ Վրաստանը, այլ Թուրքիան և Ադրբեջանը։ Հենց Անկարայի ու Բաքվի ծրագրերի իրականացման համար էլ արվում է վերը թվարկվածը։ Իսկ նրանց ծրագրերում Հայաստանը կամ չպետք է լինի, կամ այն պետք է լինի բոլոր կողմերից Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջապատված փոքրիկ անկլավ։ Ադրբեջանի իրավահաջորդ նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ ասում է, որ պատրաստվում է Հայաստանի հետ բանակցել 1919 թվականի քարտեզի հիման վրա:
Պրակտիկան ցույց տվեց, որ հենց Հայաստանը հրաժարվեց Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար պայքարից, ցեղասպանությունը (էթնիկ զտումը) կրկնվեց։
Հայաստանի իրական ինքնիշխանությունը հնարավոր է միայն հայկական ազգային իշխանության հետ, որը կպաշտպանի ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախի ժողովրդին: Իսկ հայկական իշխանությունը չի կարող թուրքամետ լինել։ Քանի դեռ իշխանության ղեկին թուրքամետ վարչակարգն է, Հայաստանը մաս-մաս ոչնչացվելու է։ Միայն հայկական իշխանության պարագայում երկիրը կարող է հասնել իր նպատակներին ՝ ապրել անվտանգ և զարգանալ։
կովկասագետ Կարեն Իգիթյան