Նորություններ

Արցախը չի բանակցի առանց միջնորդ

18 / 11 / 2022

Հայտնի է, որ նոյեմբերի 16-ին կայացած «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը ներկայումս չի գործում և գուցե կողմերը գան կոնսենսուսի, որ այն դադարեցնելու ժամանակն է եկել: Իսկ գլխավոր պատճառն այն է, որ առանձին աշխարհաքաղաքական բևեռներ հանդես են գալիս առանձին միջնորդների դերում, դե իսկ կողմերի միջև հաճախակի են դարձել երկկողմ շփումները:

Դե իսկ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշում է, որ իրենք չեն ցանկանում հրաժարվել այդ ձևաչափից, քանի որ նրանում ամրագրված է Արցախի կարգավիճակը` որպես հակամարտության և բանակցությունների կողմ:

Ի՞նչ ուղով են գնում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները: Ձևական հայտարարություններ են անում Մինսկի խմբի ձևաչափի կարևորության մասին, սակայն փաստացի ոչինչ չեն անում այդ ձևաչափը վերակենդանացնելու համար:

Ադրբեջանը կտրուկ դիրքորոշում է արտահայտել, որ Մինսկի ձևաչափով այլևս չի աշխատելու և միայն կերկխոսի «այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում», իսկ դե-ֆակտո իշխանությունները փաստացի հրաժարվում են Արցախի հարցից` թողնելով Արցախն ու արցախահայությանը միայնակ` ագրեսորի հետ դեմ առ դեմ:

Հատկանշական է, որ Արցախի ԱԳ նախարարն իր այսօրվա հարցազրույցում նշել է, որ պաշտոնական Արցախը դեմ է, որ Ալիևը ուղիղ կերպով երկխոսի արցախահայության հետ: Բանակցությունների միակ ընդունելի ձևաչափն Արցախի համար միջազգային միջնորդների առկայությունն է, ինչն ապահովում էր Մինսկի խմբի ձևաչափը: Հատկանշական է, որ նախօրեին Արցախի նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր հայտնել պատրաստականություն` գնալու ուղիղ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Սակայն այս հայտարարությունը, ինչպես նաև Ռ. Վարդանյանի մղումը բանակցություններին մասնակցելու դեմ առան պատի` Դ. Բաբայանի հետևյալ հայտարարությամբ. «Մենք ունենք հստակ հայեցակարգ, որը փոփոխության չի ենթարկվել։ Բանակցություններին մենք պատրաստ ենք, եթե վերոնշյալ փիլիսոփայությունն ու ձևաչափը պահպանվի՝ անկախ նրանից, թե ով է ինչ պաշտոն զբացենում։ Հիմա պարոն Վարդանյանը պետնախարար է, մենք ունենք նախագահ, որը երկրի ղեկավարն է»։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *