Նորություններ

Ժամանակավորապես օկուպացված Հադրութում հրդեհ է

21 / 07 / 2022

Հուլիսի 20-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Հադրութ քաղաքում՝ համանուն շրջանի շրջկենտրոնում։ Հրդեհի հետևանքով այրվել է 5 հա չոր խոտ, թփեր, պտղատու ծառեր և 10 ավտոտնակներ` 150 կմ2տարածքով։

Հրդեհ է բռնկվել նաև Արցախի Հանրապետության` Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Հակարի գյուղում (Քաշաթաղի շրջան), Բանաձորում, Այբասանլու գյուղատեղիում, Նորաշենի մոտակայքում (Հադրութի շրջան)։

Հրդեհի մարման աշխատանքներով զբաղվել է օկուպացիոն վարչակարգի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *