Նորություններ

Ինչպիսի՞ն է հանրային կարծիքը ՀՀ խնդիրների և Արցախի ապագայի վերաբերյալ

04 / 08 / 2023

«MPG/Gallup International Association»-ը հրապարակել է հուլիսի 27-31-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները, որին մասնակցել է 1100 մարդ։

  • Հարցվածների 94,4%-ը անընդունելի է համարում Ադրբեջանի կազմում Արցախի բնակչությանը փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը։ 2023թ․ մայիսի հարցման տվյալներով այդ ցուցանիշը 86% էր։
  • Հարցվածների 32,4% կարծում է, որ Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը պատերազմի վտանգն է։
  • Երկրորդ տեղում, ըստ հարցման մասնակիցների 30,7%-ի, Արցախյան հիմնախնդիրն է։ 2023թ․ մայիսի հարցման տվյալներով այս ցուցանիշը 14,8% էր։
  • 30,4%-ը կարծում է, որ ամենակարևոր խնդիրը անվտանգության խնդիրն է, իսկ 27,8 %-ը կարծում է, որ սահմանների հստակեցման խնդիրն է։
  • Հարցվածների 67%-ը չի վստահում ՀՀ դե ֆակտո վարչապետի հուլիսի 25-ի ասուլիսի ընթացքում հնչեցված պատասխաններին և տեղեկատվությանը։
  • Հարցվածների 13,3%-ն է նշել, որ այս կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում կընտրեր «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ 36,3%-ը նշել է, որ չէր մասնակցի ընտրություններին։

Համեմատելով հարցման արդյունքները 2023թ․-ի մայիսին անցկացված հարցման հետ՝ կարելի է արձանագրել, որ կապված հունիսից ի վեր Արցախի լիակատար շրջափակման և կրիտիկական հումանիտար իրավիճակի հետ՝ բնակչության շրջանում աճել է մտահոգությունը Արցախի իրավիճակի շուրջ։ Բնակչության մեծամասնությունը չի տեսնում ապագա Արցախի համար Ադրբեջանի կազմում։ Ընդհանուր առմամբ, հարցումը ցույց է տալիս, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային հարթակներում հնչեցրած հայտարարությունները և տեսակետները անընդունելի են ՀՀ բնակչության մեծամասնության համար և չեն արտացոլում հանրության կարծիքը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *