Նորություններ

Նոր պատերազմ, նոր գերիներ

15 / 09 / 2022

Երեկ` սեպտենբերի 14-ին, «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում հայ գերիների խնդրին է անդրադարձել ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Ինչպես հայտնի է այժմ Ադրբեջանում պահվում է հաստատված 33 գերի, սակայն բացի հաստատված անձանցից կա գերեվարման ևս 80 դեպք: Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ավելացել են հայ զինվորների գերեվարման դեպքերը: Ինչպես նշում է իրավապաշտպանը, դրանք տասնյակը գերազանցում են։Ս. Սահակյանը մասնավորպաես նշել է. «Տեսանյութերն ուսումնասիրվում են և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում` պետական կառույցների կողմից և նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից: Կարմիր խաչը ևս տեղեկատվություն հավաքագրում է` հարազատների դիմումի հիման վրա: Դրա համար բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն Կարմիր խաչին: Եթե չկան անձի մասին տեղեկություններ, ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին: Այս պահին մենք կարծում ենք, որ շուրջ երկու տասնյակ գերիներ կան»:

Իրավապաշտպանը նաև հաղորդեց, որ այս աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ: «Անհապաղ միջոցների վերաբերյալ խնդրագրեր ուղարկվել են: Մենք ևս տեղեկություններ ենք ստանում հարազատներից, իրականացնում ենք նույնականացումը և անհատական գանգատների շրջանակներում ևս ներկայացնում ենք գերիներին»,- ասել է ՄԻԵԴ-ում գերիների ներկայացուցիչը:

Փաստորեն, դեռևս եղած գերիների խնդիրը չլուծված, ավելացան նոր գերիներ ևս: Սակայն, դատելով դե-ֆակտո իշխանությունների` մինչ այժմ տապալված քաղաքականությունից` գերիների վերադարձի ուղղությամբ, ցավով պետք է նշենք, որ այս կարևոր խնդրի լուծումը կրկին կձգձգվի և շուրջ երկու տասնյակ հայորդիներ ևս ստիպված կլինեն անցնել այն դժոխքի միջով, որով անցել են և շարունակում են անցնել գերեվարված մեր հայրենակիցները:

Հիշեցնենք նաև, որ «Հայկական ալիք»-ում է հրապարակվել ուսումնասիրություն` նվիրված 44–օրյա պատերազմի գերիների խնդրին` իրավական և քաղաքական համակողմանի ուսումնասիրությամբ: Աշխատանքում առաջ քաշված թեզերը, թերևս, շարունակում են մնալ ակտուալ մինչ օրս:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *