Փաստերի ստուգում

Ու՞ր են ուղղվում պետական բյուջեից գումարները

12 / 02 / 2023

Բազմիցս ենք լսել, թե ինչպես են դե-ֆակտո իշխանությունները անում աստղաբաշխական ծախսեր ծառայողական մեքենաների, պարեկային նոր ծառայության, այսպես կոչված, «բարեփոխումների», պարգևավճարների վրա, ինչպես նաև վերջերս մեծ սկանդալի առիթ դարձած գաղտնալսումների վրա: Խոսքը, մասնավորապես, «Pegasus» իսրայելական ծրագրի մասին է, որի ձեռքբերման իրավունք ունեն միայն պետությունները և որը «էժան հաճույք չէ»:

Հարց է առաջանում. իսկ ի՞նչ են արել դե-ֆակտո իշխանությունները այդ ընթացքում բանակի համար: Ի՞նչ էական բարեփոխումներ են եղել բանակում, ի՞նչ կարևոր զենքեր են գնվել, որքանո՞վ է բարելավվել մեր դիրքերի կահավորումն այս ընթացքում: Նախապես ասենք, որ «պրոֆեսիոնալ բանակին» անցումն ու այդպես էլ Հայաստան չհասած հնդկական զենքերը չեն կարող ներառվել լուրջ բարեփոխումների ցանկում:

«Հայկական ալիք»-ը ձեր դատին է ներկայացնում այս ցավալի իրադրությունը հստակ թվերի և պատկերների միջոցով: Իրականության նմանօրինակ պատկերումը գուցե օգնի մեր հայրենակիցներին առավել ճշգրիտ և համապարփակ պատկերացում ունենալ երկրում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև հստակ գիտակցել այն փաստը, որ ռեսուրսներ կան ցանկացած իրավիճակում, սակայն դե-ֆակտո իշխանությունների պարագայում չկա քաղաքական կամք այդ ռեսուրսները օգտագործելու ի շահ հայրենիքի:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *