Նորություններ

Հերթական սադրանքը հայ-ադրբեջանական սահմանին

01 / 08 / 2022

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:

Թուրքագետ պ․գ․թ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել«Ըստ ստացվող տեղեկատվության՝ Արցախում նորից լարված է, տեղային մարտեր են եղել։ Թշնամին առաջխաղացման փորձ է արել Գանձասարի ուղղությամբ։ Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից Ադրբեջանը մի քանի փորձեր է արել՝ ներխուժելու և գրավելու Արցախից մնացած հատվածը։ Լարված իրադրություն է նաև Սյունիքին և Գեղարքունիքին հարակից հատվածներում։

Ադրբեջանի թիրախում Սյունիքն է ու Արցախը, ինչի մասին բազմիցս ուղղակի և անուղղակի հայտարարել են թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում։ Սա լուրջ է ու Հայաստանից նոր տարածքներ գրավելու նախերգանքն է»։

Հավելենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես որևէ անդրադարձ չի կատարել թշնամու սադրանքին։ ՀՀ ՊՆ-ը միայն հերքել է լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։ Պաշտպանության նախարարության կողմից որևէ հայտարարության բացակայությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ներկայիս դե-ֆակտո իշխանությունները հրաժարվում են Արցախի և արցախահայության անվտանգության ապահովումից և այդ անվտանգության երաշխավորի դերից։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *