Մշակույթ

Մտավորականի վրեժը. Ավետիք Իսահակյանը և Նեմեսիսը

30 / 10 / 2023

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ծնվել է Ավետիք Իսահակյանը՝ հայ մեծ գրող, բանաստեղծ, ում վիճակված էր պատմության մեջ հետք թողնել ոչ միայն որպես մշակութային գործիչ, այլ նաև որպես իր ժողովրդի դահիճներին պատասխանատվության ենթարկելուն անմիջականորեն մասնակցած մարդ։

Ավետիք Իսահակյանը դեռ 1914 թվականին եղել է հայ ժողովրդի մեծ բարեկամ Յոհաննես Լեփսիուսի ստեղծած «Գերմանա-հայկական գործընկերության» քարտուղարը։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո նրանց հիմնական նպատակն էր հայկական ջարդերի մասին հավաստի տեղեկատվություն փոխանցել Եվրոպա և թուրքամետ Գերմանիայում հայանպաստ քարոզչություն իրականացնել։ 1918 թվականին Իսահակյանը հայկական տեղեկատվական կենտրոնի հիմնադիրներից էր, որը զբաղվում էր թուրքական կեղծ տեղեկատվության հերքմամբ։

Այո՛, այդպիսին է իրական հայ գրողի ճակատագիրը։ Քաղաքամերձ վիլլաներում կոնյակ խմելիս պատմություններ ու բանաստեղծություններ գրելու շքեղություն հայ գրողը չունի։ Ավետիք Իսկահայանը ոչ միայն իր տեքստերի մեջ արտացոլեց հայ ժողովրդի ճակատագրի մասին իր հույզերը, այլ իր ժողովրդի հետ կիսեց բոլոր դժվարությունները և գործուն մասնակցություն ունեցավ նաև իրական վտանգ պարունակող «Նեմեսիս» գործողության նախապատրաստմանը և կազմակերպմանը:

Բեռլինում Ավետիքն ու Սողոմոնը մի քանի անգամ հանդիպեցին և քննարկեցին Թալեաթին ոչնչացնելու ուղիները, ով 1921 թվականի սկզբին Բեռլինում հաստատվել էր վաճառական Ալի Սալի Բեյի կեղծանունով։ Նրանք միասին մի քանի օր հետևել են ոճրագործին, մինչև հատուցման պահը կգար։ Ըստ որոշ վկայությունների՝ սկզբում Թալեաթի ոչնչացումը վստահված էր հենց Իսահակյանին, ոչ թե Թեհլերյանին։

Թալեաթի սպանության օրը՝ 1921 թվականի մարտի 15-ին, Ավետիք Իսահակյանին վստահված է եղել գործողության ապահովագրումը։ Նա սպասել է Թեհլերյանին փողոցի մյուս կողմում, որ գործն ավարտին հասցնի, եթե հանկարծ ինչ-որ բան այն չլինի։

Այսպիսով, իրական հայ մտավորական Սվետիք Իսահակյանն անմիջական մասնակիցն էր հայ ժողովրդի կյանքում կարևորագույն ու խորհրդանշական իրադարձությանը՝ ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացմանը։