«Հայկական ալիք»-ի «Մենք ենք, մեր պոդկաստ»-ի 13-րդ թողարկման մեջ պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյանն ու քաղաքագետ Էդգար Էլբակյանն անդրադարձել են Արցախի միջազգային ճանաչմանը: Մանսավորապես, որոնք են այն երկրները, որոնք ոչ ուղղակի, սակայն որոշակի քայլեր են կատարել այդ ուղղությամբ:
Խոսվել է նաև ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից տարվող ինֆորմացիոն ահաբեկչության մասին. թե ինչպես են վերջիններս փորձում համոզել ժողովրդին, որ չկա այլ ելք, որ մեզանից պահանջում են «իջեցնել նշաձողը»:
Պոդկաստի առանցքային թեմաներից է ռազմական բլոկների, մասնավորապես ՀԱՊԿ-ՆԱՏՕ մրցակցությունն այս տարածաշրջանում, ինչպես նաև այն, թե այս կառույցներից որն ինչքանով կարող է օգուտ տալ մեզ:
Բանակ-հասարակություն առաջացող ճեղքի, ադրբեջանական թեզերի` Հայաստանի ներսում շրջանառվելու, Հայաստանը հակառուսականության հերթական գոտին դարձնելու թեմաներին ևս կատարվում է անդրադարձ:
Թողարկումը եզրափակվում է «կապիտուլյացիա» տերմինի սահմանմամբ. ի՞նչ է կապիտուլյացիան, ո՞ր դեպքում կարող ենք խոսել դրա մասին և ի՞նչ է նեոկապիտուլյացիան: