Նորություններ

Ուկրաինային զենքեր, իսկ մեզ` Ստամբուլյան կոնվենցիա

01 / 12 / 2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը նոյեմբերի 29-ին Բուխարեստում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ասել է, որ «ՆԱՏՕ-ն Ուկրաինայում խաղաղության միակ ճանապարհ է համարում Կիևին զենքի մշտական ​​մատակարարումը»։ Ավելի վաղ իր ելույթի ընթացքում Ստոլտենբերգը նաև նշել էր, որ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության, եթե ագրեսորը հաղթի։

Այս կոնտեքստում հարկ է շեշտել, որ հավաքական արևմուտքի մաս հանդիսացող ԵՄ-ի դեսպան Անդրեա Վիկտորինը նույն օրը` նոյեմբերի 29-ին ասել է «Ժամանակն է, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, որն առաջարկում է պայքարի միջավայր և իրավական շրջանակներ։ Մենք միասին պետք է դիմակայենք այն մարդկանց, որոնք ասում են, թե այդ քաղաքականությունը ճիշտ չէ։ Անհրաժեշտ է հստակ հակախտրական իրավական բազա։ Սա այն է, ինչը մեզ պետք է այստեղ՝ Հայաստանում»։

Այս երկու հայտարարությունները հստակ ցուցիչներ են, թե որ երկրում ինչ պլաններ ունի հավաքական արևմուտքը։ Հայաստանում ագրեսոր հարևանի առկայությունը որևէ կերպ չի մատնանշվում որպես խնդիր։ Ընդհակառակը, ագրեսոր Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի առաջամարտիկները հենց արևմտյան միջնորդներն են։ Այնինչ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը և վերջինիս դեմ արտահայտվող քաղաքացիներին միասնական դիմակայելը ԵՄ դեսպանի առաջնահերթությունների ցուցակում է։ Ստացվում է, որ ագրեսոր Ադրբեջանի հետ կարելի է հասնել տևական խաղաղության, և վերջինիս դեմ պայքարում Հայաստանը չունի աջակցության կարիք: Միևնույն ժամանակ Ուկրաինայի պարագայում արևմուտքը հստակորեն արձանագրում է, որ զենքի մատակարարումը միակ իրական տարբերակն է խաղաղության հասնելու։

Այս ամենը, սակայն, զարմանալի կարող է լինել միայն մինչ օրս արևմտյան երկրների՝ Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների հետ կապված քաղաքականության հանդեպ պատրանքներ ունեցողների համար։ Մինչդեռ բազմիցս ապացուցվել է, որ հետխորհրդային երկներում հավաքական արևմուտքի քաղաքականության ամենակարևոր և երբեմն անգամ միակ ուղենիշը եղել է հակառուսական օրակարգը։ Այդ է պատճառը, որ Ուկրաինայի դեպքում, որտեղ զենքերն ուղղվելու են Ռուսաստանի դեմ, խաղաղության հասնելու տարբերակ է համարվում զենք մատակարարելը, իսկ Հայաստանի դեպքում, որտեղ թշնամին Ադրբեջանն է, իսկ Ռուսաստանը՝ դաշնակից Ադրբեջանի հետ կենսական շահերի հաշվին խաղաղության պայմանագիր կնքելը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *