Վերջին օրերին հայտնի դարձավ, որ մի շարք սննդի կետեր, խանութներ և այլ տարբեր բիզնեսներ և ընկերություններ միացել են գործադուլին: «Հայկական ալիք»-ը կապ է հաստատել նրանցից մեկի՝ Tesoro Design-ի հետ:
«Հայկական ալիք»-ի՝ Արցախին աջակցելու և գործադուլին միանալու համար շնորհակալությանը Tesoro Design-ից պատասխանեցին.
«Ինչի՞ համար, Արցախի կողքին լինելը մեր պարտքն է»:
Հարցին, թե ինչպե՞ս որոշեցիք միանալ գործադուլին, հնչեց հետևյալ պատասխանը.
«Մենք միշտ մտահոգ ենք եղել Արցախի և Հայաստանի հետ կապված ցանկացած խնդրով: Հիմա ուղղակի արդեն հասել է ամենավերջին կետը, որ պետք է ոչ մի վայրկյան հետ չկանգնել, պետք է ինչ-որ բանով կարողանանք օգնել Արցախի ժողովրդին և դավաճաններին վտարել: Ճանապարհ փակել, բողոքի ձայն բարձրացնել, իրազեկել, ինչ հնարավոր է, ինչով կարող ենք օգնել, պետք է անենք:
Միգուցե մյուսները ցանկանում են միանալ, բայց վախենում են որևէ ոչ իշխանահաճո բաներ ասել, բայց մենք չենք վախենում և փորձում ենք օրինակ լինել, որ թեկուզ փոքր բիզնեսները միանան:
Ամեն մեկիս փոքրիկ օգնությունն էլ կարող է ինչ-որ օգուտ տալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ մի շարք բուհեր և այլ ուսումնական հաստատություններ, երկու տասնյակից ավելի մեծ ու փոքր բիզնես կազմակերպություններ միացել են Արցախի և Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար իրականացվող պայքարին՝ հայտարարելով գործադուլ: