Վերջերս հանրայնացվեցին «MPG/Gallup International Association»-ի նոր հարցման տվյալները:
Ուշագրավ էր հարցման տվյալների շարքում տեսնել հետևյալ պատկերը:
Պարզվում է` ՀՀ բնակչության վստահությունը դե-ֆակտո ինշխանությունների նկամամբ ամսեամիս գահավիժում է:
Այսպես, հարցին, թե արդյոք դե-ֆակտո իշխանություններն ի վիճակի կլինեն կնքել ՀՀ և ԱՀ շահերից բխող պայմանագիր Ադրբեջանի հետ, այս տարվա հունվարին դրական պատասխան էր տվել բնկաչության 30.4%-ը: Մարտին այս ցուցանիշը նվազել է` հասնելով 29.1%-ի:
Ի հակառակ սրա, բացասական պատասխան տվածների քանակը հունվար ամսին կազմել է 57.2%, իսկ մարտին` 59.9%:
Վաղուց հայտնի է, որ ՀՀ բնակչության վստահությունը դե-ֆակտո իշխանությունների նկատմամբ անկում է ապրել, չկա վստահություն վաղվա օրվա հանդեպ: Եվ շատ կարևոր է հիշել նախորդ հարցումների տվյալները, որտեղ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը արտահայտել են բացասական կարծիք Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ:
Ի՞նչ հետևություններ պետք է անել.
- Կրկին պետք է փաստենք, որ ՀՀ բնակչությունը չի տվել մանդատ իշխանություններին` Արցախից հրաժարվելու, աճուրդի հանելու մեր հողերն ու անվտանգ ապագան:
- Երեկվա ադրբեջանական հարձակումը ևս մեկ անգամ փաստեց, որ իզուր չէ, որ ՀՀ բնակչության վստահությունն անկում է ապրում, քանի որ հնարավոր չէ վստահել ՀՀ սահմանները, ազգային շահերը պաշտպանելու կամք չունեցող թրքամետ խունտային: Եթե վերջիններս ի վիճակի չեն ապահովել ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, ապա ի՞նչ շահավետ պայմանագրի մասին կարող է խոսք լինել: