Հունիսի 30-ին Թուրքիայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեդին Քոջան[1]։ Նա հայտնում է, որ հիվանդը 37 տարեկան է և ներկայումս գտնվում է մեկուսացման մեջ։
Հիշեցնենք, որ 2022 թ․-ի փետրվարի 2-ից դե-ֆակտո ՀՀ իշխանական պատգամավորին պատկանող «Ֆլայուան Արմենիա»[2] ու թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունները գործարկել են Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթները։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանին սահմանակից երկրներից երկուսում արդեն արձանագրվել են նոր վիրուսով վարակման դեպքեր, իսկ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները և առողջապահության նախարարությունը որևէ կերպ չեն արձագանքել և քայլեր չեն ձեռնարկում վարակի ներթափանցումը Հայաստան կանխելու համար։ Դե-ֆակտո իշխանությունները նույն անգործությունը դրսևորեցին նաև 2020 թ․ փետրվար-մարտ ամսիներին կորոնավիրուսային վարակի տարածման ժամանակ, երբ Իտալիայում շեշտակի աճեց վարակման դեպքերի թիվը, սակայն իշխանությունները վաղ չարձագանքեցին և չչեղարկեցին Երևանից դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ չվերթները։ Արդեն մարտի սկզբին Իտալիայից ժամանած երեք քաղաքացիների մոտ արձանագրվեց կորոնավիրուս, իսկ դե-ֆակտո վարչապետը հայտարարեց․ «Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք և եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարևան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակումներ չեն կիրառվել»։ Ընդ որում՝ Իտալիայից ժամանած վարակակակիրներից 2-ը մոտ 10 օր գտնվել էին Հայաստանում և պատշաճ կերպով չէին մեկուսացվել, այլ ինքնամեկուսացման կոչով ուղարկվել էին տուն։ Հետագայում կորոնավիրուսի տարածման մեղքը դե-ֆակտո վարչապետի և նրան սպասարկու մեդիահարթակների կողմից բարդվեց այդ քաղաքացիների, դիմակ չդնողների և մետրոյում շրջազգեստով երթևեկող օրիորդի վրա։
[1] Տե՛ս նշված անձի թելեգրամյան միկրոբլոգում, 30.06.2022 թ․, https://twitter.com/drfahrettinkoca/status/1542396104242860032 (հղվել է 01.07.2022 թ․)։
[2] Թշնամին արգելել է Երևան-Բեյրութ-Երաևն չվերթները, 26.06.2022 թ․, https://hayaliq.com/flyonelebanonturkey/ (հղվել է 01.07.2022 թ․)։