Ինֆոգրաֆիկա

Թշնամու և ՀՀ-ի զորավարժությունների քանակը 2022 թ.-ին

22 / 02 / 2023

Միայն 2022 թ.-ի ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը անց են կացրել 12 համատեղ զորավարժություն, որը միջինում գալիս է ամսական մեկ զորավարժություն մեկ տարվա կտրվածքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան 2022թ․-ին 12 համատեղ զորավարժություն են անցկացրել: Հենց 2022 թվականի վերջում՝ դեկտեմբերի սկզբին, տեղի ունեցան «Եղբայրական բռունցք» անունը կրող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք անցկացվել էին Իրանի սահմանին՝ Բաքվի, Աստարայի, Ջրականի (Ջաբրայիլ) և Իմիշլիի շրջաններում և կրում էին ընդգծված հակահայկական և հակաիրանական բնույթ։  

Մինչդեռ, հայկական դե-ֆակտո կողմը ոչ միայն չի անցկացրել զորավարժություններ դաշնակիցների հետ, այլ առհասարակ որևէ վարժանք չի կատարել և չի զբաղվել ՀՀ ԶՈՒ-ի մարտական կարողությունների բարելավմամբ և վերապատրաստմամբ: Նշենք, որ միայն այսպես կոչված վարժական հավաքներով հնարավոր չէ բարձր պահել բանակի մարտունակությունը: 

Հիշեցնենք նաև, որ վերջերս ՀՀ դե-ֆակտո իշխանություններ մերժեցին ՀԱՊԿ միացյալ զորավարժությունների անցկացումը Հայաստանում: Եվ մինչ Իրանը զորավարժություններ էր անցկացնում և զորք կուտակում Հայաստանի հարավային սահմաների մոտ` ի պատասխան ադրբեջանական սպառնալիքի, հայկական դե-ֆակտո կողմը հանդես չեկավ նախաձեռնությամբ` իրանական կողմի հետ համատեղ վարժանքներ անցկացնելու: Մինչդեռ սա կարող էր ադրբեջանական ագրեսիան զսպող լուրջ գործոն դառնալ և գուցե կարողանայինք խուսափել այն աղետալի հետևանքներից, որ այսօր ստեղծվել է Լաչինի միջանցքի շրջափակմամբ:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *