Նորություններ

Ադրբեջանը պահանջում է փակել Մեծամորի ԱԷԿ-ը

25 / 01 / 2023

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան դիմել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին «Ադրբեջանի դեմ Հայաստանի իրականացրած էկոլոգիական  հանցագործությունների դեմ» բողոքով։

Ի թիվս մի շարք այլ ապօրինի ու կեղծ հայտարարությունների ու պահանջների՝ Ադրբեջանի ՄԻՊ-ը նաև պահանջել է դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը և միջազգային խիստ հսկողության տակ վերցնել դրա ռադիոակտիվ թափոնները ՝ «Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման հերթական աղետից խուսափելու համար»։

Նշենք, որ դեռ վաղուց Մեծամորի ԱԷԿ-ի փակման պահանջով է հանդես գալիս նաև Թուրքիան և այդ ուղղությամբ ակտիվ հայտարարությունները շարունակվում են ներկայումս։ Մինչդեռ, այն ապահովում է Հայաստանի էներգետիկ պահանջի զգալի մասն ու որոշ չափով ավտոնոմությունը: Նույն Թուրքիան, սակայն, չի անհանգստանում զանազան արտահոսքերի մասին, երբ հարցը վերաբերում է սեփական տարածքում ԱԷԿ-ներ կառուցելուն և միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելուն:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *