Նորություններ

Ազգային մամուլի դեմ բռնաճնշումները շարունակվում են

04 / 07 / 2022

Այսօր հայտնի է դարձել, որ «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է: Հայտարարությունը տեղադրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պաշտոնական էջում:

Որպես պատճառաբանություն նշվում է, որ «Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91․6%, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25%-ը»:

Հիշեցնենք, որ դե-ֆակտո իշխող ուժն իր նախընտրական ծրագրում խոստացել էր «կատարելագործել մեր օրենսդրությունը բռնության, ատելության, թշնամանքի, խտրականության դեմ պայքարում»։ Ըստ այսմ՝ գործ ունենք ոչ միայն հերթական դրժված խոստման, այլև ազգային մամուլի նկատմամբ բռնաճնշիչ գործողության հետ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *