Ինֆոգրաֆիկա

«Խաղաղության դարաշրջանի» զոհերը

24 / 04 / 2023

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ.-ի հունվարից 2023 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում հրադադարի խախտման, դիվերսիոն ներթափանցումների և ծառայության հետ կապված այլ պայմաններում զոհվել է 325 (6-ը՝ քաղաքացիական անձ) և վիրավորվել 350 զինծառայող: «Հայկական ալիքը» ներկայացնում է «խաղաղության դարաշրջանի» զոհերի թիվը՝ ըստ (ոչ) պաշտոնական տվյալների վերլուծության: 

Չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունները շարունակում են դասական մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառմամբ (օրինակ՝ զոհվածների անվանացանկերի բացակայություն, զոհերի թվի աստիճանաբար և ոչ հստակ հրապարակում, հաճախ նաև՝ անհայտ հանգամանքներում զոհված զինծառայողների մահվան մասին պաշտոնական հայտարարության բացակայություն և այլն)  մոռացության մատնել ինչպես 44-օրյա պատերազմի զոհերին, այնպես էլ պատերազմից հետո «խաղաղ» պայմաններում զոհված զինծառայողներին և ստեղծել խաղաղության բանակցությունների պատրանք, թշնամու գնդակից ընդամենը 30 ամիսների ընթացքում զոհվել է 278 զինծառայող (6-ը՝ քաղաքացիական անձ) և վիրավորվել 350-ից ավելի զինծառայող: 

Բացի այդ, չնայած սեփական անգործության ողջ պատասխանատվությունը Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, «խաղաղության օրակարգից շեղվելու» վրա բարդելուն, պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չպարզված հանգամանքներում կամ «զինվորական ծառայության հետ կապված» դժբախտ պատահարների հետևանքով, այդ թվում՝ հրդեհ, սպանություն, ինքնասպանություն, ավտովթարներ, մինչև անգամ՝ կայծակնահարում և ձնահյուս, մահացել է 46 զինծառայող: Սա վկայում է բանակում հրահանգավորման թերությունների և անվտանգության կանոնների պահպանության բացակայության մասին: Այս թվում են նաև պարտադիր հավաքների մասնակիցների շրջանում գրանցված մահացությունների դեպքեր, որը ցույց է տալիս մինչ հավաքները առողջական կարգավիճակի թերի ստուգումների առկայությունը: 

Այսպիսով, դե ֆակտո իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանը» երկարաձգված պատերազմ է, որում շարունակում են զոհվել, վիրավորվել և գերեվարվել Հայաստանի և Արցախի պաշտպանության երաշխավորները, և շարունակվում է պաշտպանական համակարգի կազմաքանդումը: 

Հեղ.` Միլենա Մքոյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *