Նորություններ

Զոհված զինծառայողների ծնողներին ենթարկում են վարչական պատասխանատվության

24 / 11 / 2022

 

 

ՀՀ դե-ֆակտո ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ 44 –օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների և պահանջում է, որ դատարանը զոհված զինծառայողների ծնողներ Գարիկ Գալեյանին, Գևորգ Մնջոյանին, Աշոտ Ասլիկյանին, Աննա Մկրտչյանին, Արմեն Գալստյանին, Արամ Ավանեսյանին, Մեսրոպ Եղիազարյանին, Վիգեն Ազատյանին, Երվանդ Տաշչյանին, Իգոր Սարգսյանին, Վահիդ Սահակյանին, Անի Կարապետյանին, Գրիգոր Ջավախյանին, Գեղամ Անտոնյանին, Վարդան Ղազարյանին ենթարկի ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով վարչական պատասխանատվության: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հիշեցնենք, որ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ դե-ֆակտո վարչապետի և նրա խունտայի՝ «Եռաբլուր» այցի ժամանակ, զոհված զինծառայողների ծնողները, որոնք հավաքվել էին այնտեղ` արգելելու դե-ֆակտո իշխանականների մուտքը Եռաբլուր, բռնի ձևով բերման ենթարկվեցին: Կարմիր բերետավորները հաշվի չառնելով ո՛չ սեռ, ո՛չ տարիք` ծնողների ոտք ու ձեռքից բռնած, քարշ էին տալիս վերջիններիս, ինչ է թե բացեն մուտքը դե-ֆակտո խունտայի համար:

Այդ միջադեպից անցել է 2 ամիս և մինչ օրս քրեական վարույթով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած քաշքշուքի առիթով ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի առիթով ծառայողական քննությունը կասեցվել է: Որ միջադեպից միայն մի քանի օր անց հարուցված քրեական գործով մինչև օրս որևէ ոստիկան կամ հրաման տվող սպա պատասխանատվության չի ենթարկվել: Նշենք, որ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:

Ամեն անգամ երբ թվում է, թե դե-ֆակտո իշխանություններն արդեն հատել են անբարոյականության առավելագույն շեմը, հայտնի է դառնում նոր հանցագործության մասին՝ իրենց խամաճիկների լուռ իրագործմամբ։ Միայն զոհված զինծառայողների ծնողներին բռնության ենթարկելու փաստն ինքնին խայտառակություն է, իսկ նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հրամանը վկայում է, որ պետությունը վերածվել է իշխանությունը զավթած հանցավոր խմբակի կամայականությունների թատերաբեմի, երկրում ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ, որը խրախուսում է նոր հանցագործությունները, որոնց թիվը ակնհայտորեն աճել է վերջին շրջանում։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *