Հայկական ալիքը մեկական նախադասությամբ Ձեզ է ներկայացնում սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի հիմնական 27 կետերը։
- Ռուսաստանին միանալը 4 նոր ռեգիոններում ապրող մարդկանց ցանկությունն է։
- Պատմական կոնտեքստ։
- Բռնություններ տեղի ռուսախոս բնակչության դեմ։
- Կոչ ենք անում Կիևի ռեժիմին վերադառնալ բանակցային սեղան, սակայն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի ու Զապառոժյայի բնակիչների ընտրությունը չենք քննարկելու։
- Շեշտվում է ռուս ժողովրդի մեծ ազատագրական առաքելությունը։
- Հավաքական Արևմուտքը պատրաստ է անցնել բոլոր գծերը՝ պահպանելու համար հեգեմոնիան։
- Ահա թե ինչու են նրանք այդքան ագրեսիվ անկախ պետությունների, ավանդական արժեքների հանդեպ։
- Արևմուտքի համար ուղիղ սպառնալիք է մեր միտքն ու փիլիսոփայությունը, այդ պատճառով մահափորձեր են անում մեր փիլիսոփաների դեմ։
- Ռուսաստանը իրենց պետք չէ, այն մեզ է պետք։
- Արևմուտքը խախտում է բոլոր խոստումները։
- Որտեղի՞ց են գալիս Արևմուտքի հայտարարած կանոնները։
- Հենց Արևմուտքն է ոտնակոխ արել սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, իսկ հիմա սեփական հայեցողությամբ որոշում է, թե ով ունի ինքնորոշման իրավունք, իսկ ով՝ ոչ։
- Արևմտյան էլիտան ինչպիսին կար, այնպիսին մնացել է՝ գաղութատիրական։
- Իրենց սեփական պատմական մեղքերն անգամ նրանք փորձում են բարդել ամբողջ աշխարհի ժողովուրդների վրա։
- Ռուսական հարստությանն Արևմուտքը վերջիվերջո հասավ 20-րդ դարավերջին, երբ պետությունն ամբողջովին ջախջախված էր։
- Մեզ այդ ժամանակ անվանում էին «ընկերներ», սակայն վերաբերվում էին որպես գաղութ։
- Միաբևեռ աշխարհակարգն իր էությամբ հակադեմոկրատական է և անազատ։
- Ատոմային զենքերի երկակի կիրառումով և ճապոնական քաղաքների ավերումով Արևմուտքն ստեղծել է նախադեպ։
- ԱՄՆ-ն փաստացի օկուպացրել է Գերմանիան, Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունն ու ցինիկաբար նրանց անվանում է հավասար գործընկերներ։
- Ամերիկայի կառավարությունն օգտագործում է այլ ժողովուրդների տառապանքը՝ իր հակառակորդներին թուլացնելու համար։
- Եվրոպական էլիտաները դա շատ լավ հասկանում են, սակայն նախընտրում են ծառայել ուրիշի հետաքրքրություններին։
- Անգլոսաքսերն անցել են ուղիղ դիվերսիաների (նկատի ունի գազատարի արտահոսքը – խմբ․)։
- Պրոպագանդայով ոչ ոքի չես կերակրի, տները չես տաքացնի (նկատի ունի Եվրոպայի բնակչությանը – խմբ․)։
- Ակնհայտ է, որ առկա նեոգաղութատիրական համակարգը դատապարտված է, սակայն դրա տերերը ամեն ինչ անելու են, որ մինչև վերջ կառչեն այդ համակարգից, քանի որ աշխարհին առաջարկելու այլ բան չունեն։
- ԼԳԲՏ, այլասեռվածություն, որոնց Ռուսաստանն առաջարկում է ավանդական արժեքներով այլընտրանք,
- Մենք տեսնում ենք, որ շատանում են երկրները, որոնք պատրաստ են պայքարել այդ նեոգաղութատիրության դեմ, և նրանց սուբյեկտայնությունը մեծանում է։
- Մենք պայքարում ենք մեր ժողովրդի համար, մեծ, պատմական Ռուսաստանի համար։