Նորություններ

«Անթույլատրելի է կախվածությունը որևէ երկրից». վարչապետի թեկանծու

26 / 07 / 2022

Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնի համար մրցավազքի եզրափակիչ փուլ դուրս եկած ԱԳ նախարար Լիզ Թրասը մրցակից Ռիշի Սունակի հետ հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը չպետք է կրկնի Չինաստանի հետ հարաբերություններում այն սխալները, որոնք թույլ է տվել Ռուսաստանի դեպքում: «Իմ կարծիքով՝ մենք չպետք է կրկնենք այն սխալները, որոնք թույլ ենք տվել Ռուսաստանի հետ` դառնալով ռազմավարական տեսանկյունից նրանից կախյալ: … Մենք պետք է դասեր քաղենք սխալներից, որոնք Եվրոպան թույլ է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում` ընկնելով կախվածության մեջ նրա նավթից և գազից: Մենք չպետք է թույլ տանք, որ նույնը տեղի ունենա նաև Չինաստանի հետ հարաբերություններում»:

Բրիտանիայի ԱԳ նախարարի այս ելույթի թերևս կարևորագույն ուղերձը հիշեցնում է միջազգային հարաբերությունների ոչ ստաբիլ բնույթի մասին: Այսպես՝ եթե մի պետության հետ այսօր ունես բնականոն հարաբերություններ և հայտնվում ես նրանից ռեսուրսային կամ հաղորդակցային կախվածության մեջ, ապա վաղը, երբ հարաբերություններն այլևս չլինեն դրական հունում, կա վտանգ, որ ստիպված ես լինելու կա՛մ սահմանափակ ռեսուրսներից օգտվել, կա՛մ շարժվել այդ պետության թելադրանքով:

Իսկ հիմա պատկերացնենք, թե որքան անգամ ավելի վատ է ընկնել տոտալ կախվածության մեջ այն պետություններից, որոնց հետ անգամ չունես բարիդրացիական հարաբերություններ, և որոնք ցանկանում են երկրի երեսից վերացնել քեզ: Այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Հայաստանը տանում են հենց այդ ուղղությամբ` մատնելով երկիրը թուրք-ադրբեջանական տանդեմից տոտալ կախվածության և շրջափակման: Իսկ քանի որ վերոնշյալ տանդեմի կողմից Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքները և հակահայկական գործողությունները չեն դադարում, կասկածից վեր է, որ նրանք բանեցնելու են ամեն տեսակի հնարք Հայաստանը ճնշելու գնով իրենց համար ցանկալի արդյունքների հասնելու համար:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *