Ուղիղ 30 տարի առաջ այս օրն Արցախի Պաշտպանության բանակն ազատագրեց Մեխակավանը (Ջաբրայիլ):
2020 թվականի հոկտեմբերից Մեխակավանը (Ջաբրայիլ) ժամանակավորապես օկուպացված է ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Օկուպացիայից հետո ադրբեջանցի զինվորների կողմից 2017 թվականին կառուցված Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պղծման մասին տեսանյութեր հրապարակվեցին։ Այդ տեսանյութերում եկեղեցին կանգուն էր, սակայն երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները կոտրում եկեղեցու վրայի խաչը:
2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ թշնամին եկեղեցին ոչնչացրել է: Այդ նույն ժամանակահատվածում BBC-ի հրապարակած ռեպորտաժում երևում է, որ եկեղեցին հիմնահատակ ավերված է: