Նորություններ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

13 / 09 / 2022

Ադրբեջանի գիշերային լայնամասշտաբ հարձակումից անցել է շուրջ 18 ժամ։ Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս պահի դրությամբ։

  • Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի գիշերը սկսել է Հայաստանի դեմ պատերազմի հերթական փուլը։
  • Սեպտեմբերյան այս դավադիր հարձակումը 2020 թ. սեպտեմբերից հետո աննախադեպ է իր ծավալներով և նշանակությամբ, ուստի այն միանշանակ կարելի է որակել որպես ՊԱՏԵՐԱԶՄ (այլ ոչ թե ուղղակի «սադրանք», «հարձակում», «սահմանային լարում» և այլ)։
  • Այս պատերազմը Ադրբեջանը բացեիբաց վարում է Հայաստանի Հանրապետության դեմ և Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում։ Դա փաստ է, որի մասին հայտարարել է թե՛ Ադրբեջանի, թե՛ ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը։
  • Ավելին, ՀՀ դե-ֆակտո ղեկավարության բոլոր գործողությունները հենց պատերազմական տրամաբանությամբ են (օր.՝ միջազգային կառույցներին դիմելը), ուստի առնվազն տարօրինակ է, թե ինչու չի կիրառվում «պատերազմ» բառը։
  • Ադրբեջանական հարձակումը ընթանում է 6 հիմնական ուղղություններով. Գեղարքունիքի արևելքում և հյուսիս-արևելքում (Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի, Գեղամասար), Վայոց Ձորի հյուսիսում (Ջերմուկ), Սյունիքի ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով (Իշխանասարից Գորիս և մինչև Կապան)։ Մարտերը շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով։ Սա աննախադեպ մեծ մասշտաբ է։
  • Ադրբեջանը կրակի տակ է պահում ոչ միայն հայկական պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ տներից մինչև շտապ օգնության մեքենաներ։ Մենք ունենք առնվազն 49 զոհ, իրականում՝ այդ թիվն ավելին է (այդ մասին է խոստովանել նաև դե-ֆակտո վարչապետը)։
  • Ադրբեջանը և Թուրքիան երեք հիմնական նպատակ են հետապնդում այս պատերազմով.
    1. ստիպել ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը ստորագրել Հայաստանի համար կործանարար պայմանագիրը (այսպես կոչված «Խաղաղության պայմանագիր»),
    2. գրավել ՀՀ-ից նոր տարածքներ, հատկապես նրանք, որոնք ընկնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքների» հատվածում,
    3. ստանալ նոր գերակա դիրք Հայաստանում՝ առաջիկա հնարավորության դեպքում Հայաստանի տարածքում էլ ավելի խորանալու և նոր տարածքներ նվաճելու համար։
  • Պատերազմը շարունակվում է։
  • Շարունակվում է մեզ համար կորուստներով, սակայն այն հնարավոր է կանգնեցնել, եթե լինի բավարար կամք։ Դե-ֆակտո իշխանությունը չունի դա, չունի նաև քաղաքական հստակ ծրագիր, գիտելիքներ, հմտություն և ապավինել է ադրբեջանցիների բարեհաճությանը, որը, ինչպես հասկանում եք, չկա և չի լինելու։
  • Ուստի մնում է ձևավորել ազգային իշխանություն և աշխատել համազգային մոբիլիզացիայի ուղղությամբ։ Առանց դրա նոր տարածքային ու մարդկային կորուստներն անխուսափելի են։

 

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *