Նորություններ

Բերձորն ու Աղավնոն հանձնվում են թշնամուն

05 / 08 / 2022

Օգոստոսի 5-ին Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը հայտնել է, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը` գյուղը լքելու: Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանի փոխանցմամբ, նույն ժամկետն է նշվել նաև Բերձոր քաղաքն ազատելու համար:

Ժամկետների մասին վերջիններիս հայտնել է Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը[1]:

«Այսքան ժամանակ մեզ չէին աջակցում, զորք չէին բերում: Ժողովրդին, եթե զենք բերեն տան, հզորացնեն, բոլորն էլ պայքարող են: Ոչ ոք էլ չի ուզում իր տնից դուրս գա»,- նշել է Չաուշյանը:

Հիշեցնենք, որ Բերձոր քաղաքը և նրա շրջակայքի հատվածը՝ «Լաչինի միջանցք» անվամբ Հայաստանի և Արցախի հանրապետություններն իրար կապող այն կենսական ճանապարհն է, որի հանձնումով փաստացի Արցախը կտրվելու է մայր Հայաստանից[2]: Բացի այդ այս ամենը նաև առաջ կբերի հումանիտար ճգնաժամ 1000-ից ավել մարդու համար, որոնք ստիպված կլինեն լքել իրենց տները: Իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) կհայտնվեն Ադրբեջանի լիարժեք վերահսկողության ներքո։

 

[1] Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին մինչեւ օգոստոսի 25-ը տրվել է ժամանակ բնակավայրերից դուրս գալու համար, https://news.am/arm/news/715066.html (հղվել է 05.08.2022 թ.):

[2] Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին:  Ինչու՞ է դա կարևոր  https://hayaliq.com/berdzorexplained/#inch-hetevankner-klinen-ete-adrbejanin-hajoghvi-gravel-berdzory (հղվել է 05.08.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *