Նորություններ

Ազգային ինքնասպանության մասին

03 / 09 / 2022

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին` մեղադրելով վերջինիս ծառայողական անփութության մեջ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ըստ ամենայնի` դե-ֆակտո վարչապետի անձնական էգոն բավարարելուն միտված և ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում կատարման պահին գաղտնազերծված Հորադիզի հակահարձակումը սահուն և կանխատեսելի կերպով բարդվեց Ջալալ Հարությունյանի վրա:

Իսկ ավելի ընդգրկուն պատկերացում կազմելու համար, թե ովքեր են իրական մեղավորները պատերազմում հայկական կողմի պարտության համար, անհրաժեշտ է վերհիշել մի քանի կարևոր դրվագներ:

Նախ, 2020 թ. հոկտեմբերի 6-ին` ժ. 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին

  • Ջաբրայիլի զորամասի մնացորդները
  • Ֆիզուլու տանկային զորամասը
  • Խոջալուի տանկային զորամասը
  • Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները
  • ԿՊՇ (ЦОР) հետևակի, տանկերի և հրետանու մեծ մասը:

Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր հրամանատարական սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում, մի խոսքով` ոչինչ: Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու` հանուն «գլուխգովանության», որ հետ են վերում «նախկինների» տվածը: Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը` թշնամու «Սմերչի» հարվածների տակ:

Պատերազմի ժամանակ հրամանատարական սենյակում չկային ո՛չ 2-րդ, ո՛չ 3-րդ նախագահները, ո՛չ էլ «նախկինները»: Այդ սենյակում մարդիկ էին, ում հայ ժողովուրդն ընտրել է 2018 թ. և 2021թ.-ին: Այս սենյակում գտնվողները` հանձին ՀՀ դե-ֆակտո ղեկավարի, հայ ժողովրդի հետ վարվեցին այնպես, ինչպես վարվել էին արաբները, բյուզանդացիները, մոնղոլները, թուրքերը` բոլոր նրանք, ովքեր պատմականորեն թշնամի են եղել անկախ Հայաստանի գաղափարին:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *